Գևորգ Պապոյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարին հրավիրել է Հայաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր

גבורג פפויאן מזמין את שר התיירות היווני לארמניה; מזכר שיתוף פעולה ייחתם
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Հունաստանի Զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Հայաստանի և Հունաստանի սերտ բարեկամությունը ունի խոր պատմական արմատներ, և Հայաստանը բարձր է գնահատում մեր երկու երկրների միջև երկարամյա համագործակցությունը։ Այսօր մենք շարունակում ենք ամրապնդել այս կապերը նոր, գործնական գործընկերությունների միջոցով՝ հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժ է, այլև մշակութային փոխըմբռնման և մեր ժողովուրդների բարեկամության կամուրջ», — նշել է Գևորգ Պապոյանը։
Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Երկուստեք կարևորվել է փոխգործակցության ակտիվացումը զբոսաշրջության ոլորտում գործող միջազգային տարբեր հարթակներում, ինչը կնպաստի երկու երկրների զբոսաշրջային ուղղությունների ճանաչելիության բարձրացմանն ու նոր ներդրումային հնարավորությունների ստեղծմանը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ նախաձեռնությունների իրագործումը նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի աճին ու Հայաստնի և Հունաստանի միջև բարեկամական կապերի հետագա խորացմանը։
Նախարար Գևորգ Պապոյանը Օլգա Կեֆալոյանիին հրավիրել է այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի զբոսաշրջային ներուժին։
Օլգա Կեֆալոյանիին սիրով ընդունել է հրավերը․ այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր (MOU)՝ ուղղված զբոսաշրջության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդմանը։
Այցը նախատեսված է այս տարեվերջին կամ հաջորդի սկզբին։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան