Գևորգ Պապոյանն ու Բրենդան Հենրեհենը քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները

Gevorg Papoyan and Brendan Hanrahan discussed prospects for increasing trade turnover between Armenia and US
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը մի շարք առանցքային ոլորտներում՝ առևտուր և ներդրումներ, գյուղատնտեսություն և սննդի անվտանգություն, էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն, զբոսաշրջություն։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված տնտեսական կապերի սերտացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և նոր նախաձեռնությունների խթանմանը։
Անդրադառնալով TRIPP հաղորդակցության ծրագրին ու ենթակառուցվածքներին՝ Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով, և առաջարկել է այս նախագծերը զարգացնել PPP ձևաչափով՝ ապահովելով մասնավոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև նախաձեռնել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակում։
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկը» ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման նախագիծ է, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցության խորացմանը և լարվածության նվազեցմանը։ Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է ամերիկյան փորձը և աջակցությունը ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության արդիականացման գործում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան