Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան

שגריר ארמניה פוגש את הכלכלן הארמני-אמריקאי הידוע בעולם דרון אצמוגלו
Այսօր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) հյուրընկալվեցի նաև աշխարհահռչակ ամերիկահայ տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:
«Դարոնին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից։ Մեր առաջին շփումից արդեն հասկացա, որ գործ ունեմ առաքինի գիտնականի և պատասխանատու մանկավարժի հետ։ 2013 թվականին Դարոնն արդեն համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական էր, իսկ ես՝ Ամերիկյան համալսարանի սովորական ուսանող։ Այդ ժամանակ որոշեցի, որ մակրոէկոնոմիկայի դասընթացի հանձնարարություններից մեկը պետք է քննարկեմ հենց նրա հետ և, գրեթե չակնկալելով պատասխան, նամակ գրեցի նրան։
Ի զարմանս ինձ՝ բազմազբաղ գիտնականը, որն արդեն այդ տարիներին աշխարհի ուշադրության կենտրոնում էր, ոչ միայն պատասխանեց, այլև մեծ պատասխանատվությամբ շարունակեց նամակագրությունը՝ խորհուրդներ տալով մի ուսանողի, որին անձամբ նույնիսկ չէր ճանաչում։
Այսօր MIT-ում Դարոնի հետ ջերմությամբ հիշեցինք այդ պատմությունը։ Քննարկեցինք Հայաստանի վերջին տարիների զարգացումները, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված օրակարգը, ինչպես նաև Դարոնի մյուս շաբաթ լույս տեսնող What Happened to Liberal Democracy? գիրքը։
Ուրախությամբ նշեմ, որ Դարոնը մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան»,- գրել է նա։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

במהלך סדנת מנהיגות של מנגנון מרכזי של משרד החוץ והדיפלומטים בחו”ל, הוחלפו דעות על התפתחויות בינלאומיות ואזוריות

ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ

ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ Շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար

משרד החוץ של אזרבייג’ן מגיש תלונה לשגריר פולין על שידור ערוץ הטלוויזיה הפולני

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել է Բաքվում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Ռադոմսկին, նրան բողոք են հայտնել լեհական TVP World հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ: Նշվում է,

מהר גריגוריאן שוחח עם השגרירים על העבודה שנעשתה להסרת המצור על ארמניה

Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Արտերկրում ՀՀ դիվանագիտական դիվանագիտական ծառայության ղեկավար կազմի՝ Գյումրիում ընթացող աշխատաժողովը շարունակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումով։ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ անդրադարձ է