ԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղար

EU mission played significant role in building and consolidating peace: Security Council Secretary
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանում Եվրոպական միության առաքելության 3-րդ տարեդարձի առիթով:
ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝
«Հարգելի պարոն Ռիտեր,
Հարգելի դեսպաններ և դիվանագետներ,
Տիկնայք և պարոնայք,
Իսկապես մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Հայաստանում Եվրոպական միության առաքելության երրորդ տարեդարձը։ Այս կարևոր իրադարձությունը հպարտության պահ է՝ ոչ միայն արձանագրված ձեռքբերումների, այլև նրա, թե՝ ինչ է այն իրենից ներկայացնում՝ գործընկերության ուժ, նվիրվածության արժեք և առավել լուսավոր ու անվտանգ ապագայի խոստում։
Այս տարեդարձը հատկապես նշանակալի է այն առումով, որ մենք այն նշում ենք հաստատված խաղաղության պայմաններում։ Այսօր խաղաղությունը պարզապես ձգտում չէ․ այն իրականություն է, որը մենք ապրում ենք։
Երբ առաքելությունը ժամանեց Հայաստան, այն ուներ հստակ նպատակ՝ նպաստել մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Այսօր մենք տեսնում ենք այդ հանձնառության արդյունքները։ Խաղաղությունը միայն մեր սահմաններին չէ․ այն արտահայտվում է ավելի մեծ կանխատեսելիությամբ, լարվածության նվազմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակի ընթացքում ձևավորված վստահության ամրապնդման միջոցառումներով։
Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովը պատմական շրջադարձային պահ էր։ Այն բացեց համագործակցության և փոխըմբռնման նոր էջ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան և Հայաստանից տարանցվող ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Հայաստանը և Ադրբեջանը երկկողմ նախաձեռնել են քաղաքացիական հասարակության փոխադարձ այցեր։ Այսօր քաղաքացիական հասարակության երրորդ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում՝ դառնալով երկխոսության և ներգրավվածության աճի խորհրդանիշ։
Վերջերս ազատ արձակվեցին չորս հայ՝ թեթևություն բերելով ընտանիքներին և ամրապնդելով վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Կայունությունը մեր սահմաններին շարունակվում է պահպանվել։ Այս քայլերը միասին վկայում են, որ այն խաղաղությունը, որին երկար ժամանակ ձգտել ենք, այսօր դարձել է շոշափելի իրականություն։
Մենք խորապես գնահատում ենք Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը։ Առաքելության ներկայությունը ամրապնդել է Հայաստան–ԵՄ հարաբերությունները և Եվրոպական միությունն ավելի է մոտեցրել հայ ժողովրդին։ Իր պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և անսասան հանձնառության շնորհիվ առաքելությունը վաստակել է հասարակության բացառիկ վստահությունն ու աջակցությունը: Սա հազվագյուտ ձեռքբերում է, որը խոսում է նրանց աշխատանքի իրական ազդեցության մասին։
Առաքելությունը նաև արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող ռազմավարական գործընկերությունը։ Այն ավելի լայն հանձնառության մաս է՝ ուղղված կայունության, դիմակայունության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։
Հարգելի՛ առաքելության անդամներ,
Թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը ձեր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և բարեվարքության համար։ Ձեր աշխատանքը եղել է եզակի և խորապես նշանակալի։ Դուք էական դեր եք խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում՝ որպես նվիրում, որը ծառայելու է սերունդներին։
Պարոն Ռիտեր,
Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչել Ձեզ և մոտիկից ականատես լինել Ձեր առաջնորդությանն ու հանձնառությանը։ Ձեր իմաստությունն ու համբերատարությունը ոգեշնչել են ոչ միայն Ձեր գործընկերներին, այլև նրանց, ովքեր պատիվ են ունեցել համագործակցել Ձեզ հետ։
Վերջում թույլ տվեք հիշեցնել, որ այն ձեռքբերումները, որոնք այսօր նշում ենք, պարզապես հանգրվաններ չեն․ դրանք վկայում են այն մասին, թե ինչ է հնարավոր անել, երբ պետությունները, կազմակերպություններն ու մարդիկ համախմբվում են ընդհանուր տեսլականի շուրջ։ Թող գործընկերության, նվիրվածության և հույսի այս ոգին շարունակի առաջնորդել մեզ՝ ձևավորելու ավելի անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագա մեր տարածաշրջանի համար։
Շնորհակալություն»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել