ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Joint press release on the 6th Meeting of the Armenia-EU Partnership Committee

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների  հանձնառությանը։ Ողջունել են 2025 թ. հունիսի 29-30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կարևոր հայտարարությունները, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ նոր Գործընկերության օրակարգի վերաբերյալ քաղաքական համաձայնությունը և Եվրոպական հանձնաժողովի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկության հաստատումը։ Նշյալ որոշումներն ավելի կմերձեցնեն Հայաստանը և ԵՄ-ը։

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են նաև 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման գործընթացը՝ միտված Հայաստանի և ԵՄ-ի միջև ոլորտային առավել սերտ համագործակցությանը և կապակցվածության ու բիզնես ոլորտներում լայնածավալ ներդրումների խթանմանը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համապատասխան։

Գործընկերության կոմիտեն դիտարկել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտում բարեփոխումների, իրավապահ համակարգի, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում զարգացումները։ ԵՄ-ը գնահատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, ինչպես նաև այս ուղղություններով արձանագրված շոշափելի առաջընթացը։ ԵՄ-ն ընդգծել է նշված ոլորտներում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու լրացուցիչ քայլերն՝ ուղղված խտրականության բոլոր ձևերի վերացմանը։ Կողմերն ընդգծել են որոշումների կայացման և հանրային կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության կարևորությունը։

Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են տարածաշրջանային ներառական կապակցվածության խթանման հնարավորությունները, տնտեսության դիվերսիֆիկացիայի ու փոխադարձ առևտրի ընդլայնման ուղղությունները, թվային և կանաչ փոխակերպումների արագացման ճանապարհները, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, ինչպես նաև կլիմայական գործողությունների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։

Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության համատեքստում կողմերը ողջունել են Հայաստանի և ԵՄ միջև վերջերս ստորագրված համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական առաջին խորհրդակցությունների անցկացումը։ Կողմերը քննարկել են համագործակցության նոր ուղղություններ՝ կենտրոնանալով հիբրիդային և կիբերսպառնալիքների, արտաքին միջամտությունների և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում դիմակայության կարողությունների զարգացման վրա։ Վերահաստատել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևոր ներդրումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում։

Գործընկերության կոմիտեին քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ կոչ անելով ստորագրել և վավերացնել այն։ ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա։ ԵՄ-ն  իր աջակցությունն է հայտնել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Հանդիպումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոն Պերկաուսկիենեն:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

חתימה ואשרור הסכם השלום הם הסוגיה המרכזית הבאה בסדר היום המשותף של ארמניה ואזרבייג’ן: ראש הממשלה

Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը

ישראל ומדינות ערב דנו בהסכמי אברהם לראשונה מזה שלוש שנים

Իսրայելը և արաբական երկրները երեք տարվա ընթացքում առաջին անգամ քննարկել են Աբրահամի համաձայնագրերը

Բահրեյնի, Իսրայելի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները երեք տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Նյու Յորքում՝ Աբրահամի համաձայնագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով

דוד קראפטיאן השתתף בפגישה השנתית של רשת השרים הבלתי פורמלית על בית הדין הפלילי הבינלאומי

ՀՀ-ն վերահաստատել է աջակցությունը ՄՔԴ-ին.

ՀՀ-ն վերահաստատել է աջակցությունը ՄՔԴ-ին. Դավիթ Կարապետյանը մասնակցել է նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում,