ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի և կդյուրացնի հայկական ապրանքների ներմուծումը

האיחוד האירופי לתמוך בארמניה בשווי של למעלה מ-50 מיליון אירו ולהקל על הסחר של כמה מוצרים ארמניים

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումները: Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է։

Հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները երկարաձգելով՝ Մոսկվան տնտեսական հարաբերությունները վերածում է քաղաքական ճնշման զենքի՝ ասված է հաղորդագրության մեջ:

«Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ: Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների ֆոնին Հայաստանին ԵՄ աջակցության փաթեթը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն: Եվ դա դեռ ամենը չէ»,- նշել են Եվրամիությունում, հավելել՝ կդյուրացվեն որոշ ապրանքների, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը ԵՄ շուկա:

«Վաղը նախատեսվում է Լատվիա հասցնել 10 000 ծաղկի խմբաքանակ։ Դրան կհաջորդեն մյուսները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը կշարունակեն կապեր ստեղծել բիզնեսների միջև՝ հետևելով Հայաստան-ԵՄ վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։

«2024 թվականից ի վեր «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7000 բիզնեսների և նպաստել է ավելի քան 20000 աշխատատեղերի ստեղծմանը։ Հայաստանը այն վայրն է, որտեղ տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները միավորվում են։ Եվրոպական բիզնեսների համար դա կարևոր տեղ է։ Երկարաժամկետ հեռանկարում ես արտահայտել եմ Եվրոպայի հանձնառությունը՝ հավակնոտ Կապակցվածության գործընկերությունը կյանքի կոչելու համար, որը ստորագրվել է գագաթնաժողովի ժամամակ։ Վերջերս Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերաբացումը, ներառյալ Վրաստանի և Թուրքիայի միջով երկաթուղային կապը, հիանալի քայլ առաջ է։ Հայաստանն ունի ներուժ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։ Մենք պատրաստ ենք աջակցելու ենթակառուցվածքների և սահմանային անցակետերի հարցում, երբ տարածաշրջանային կապերը վերաբացվեն։ Մենք կշարունակենք միասին առաջ մղել այս առաջնահերթությունները հունիսի 23-ին կայանալիք Կապակցվածության պլատֆորմի նախարարական հանդիպման ժամանակ։ Այս բոլոր ճակատներում արդյունավետ համակարգումն ապահովելու համար մենք պայմանավորվել ենք ստեղծել Եվրամիություն-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ։ Սա կհսկի այս բոլոր նախաձեռնությունների և հետագա այլ միջոցառումների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

משרד החוץ הישראלי יגיש החלטה על הכרה רשמית ברצח העם הארמני

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի

PACE מאמצת החלטה המביעה דאגה רצינית לגבי דיכוי מערכתי של התנגדות באזרבייג’ן

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում

חוזה אזרחי לבחירת מועמד יו”ר האסיפה הלאומית שלה היום, סגני ראש הממשלה והשרים יישארו ללא שינוי בממשלה החדשה

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի

ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ,