Ես Նիկոլ Փաշինյանին փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի. Էմանուել Մակրոն

I conveyed to Nikol Pashinyan France’s solidarity against attempts to destabilize Armenian democracy: Emmanuel Macron

Ես շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ես նրան փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի։ Ես նաև վերահաստատել եմ մեր աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նրա խիզախ ջանքերին։ Խաղաղությունը և բաց սահմանները ամբողջ տարածաշրջանի համար կդառնան կարևոր զարգացում և օրինակ այլոց համար»,- նշել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էմանուել Մակրոնի հետ։

Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։
Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով