Երթուղիների ստեղծումը նույնիսկ մեկ միլիմետրով չպետք է խախտի որևէ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. Բաղաեի

The creation of routes must not violate the sovereignty and territorial integrity of any country by even a millimeter – Baghaei

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:

«Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, բայց միշտ ընդգծել ենք, որ այդ գործողությունները, երթուղիների ստեղծումը նույնիսկ մեկ միլիմետրով չպետք է խախտեն որևէ երկրի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները կամ հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության», — հայտարարել է Բաղաեին։ Նա ընդգծել է, որ որոշ դեպքերում, կովկասյան տարածաշրջանի մյուս երկրների պաշտոնյաների հայտարարությունները կարող են սխալ մեկնաբանվել։ Սակայն Իրանի դիրքորոշումը հստակ է, և այն բազմիցս ներկայացվել է:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով