Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Թուրքական կողմի հայտարարության համաձայն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
«Թուրքիան սերտորեն հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք հուսով ենք, որ խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի», – ընդգծել է Էրդողանը։
Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։
Էրդողանը կրկին հաստատել է, որ Թուրքիան բոլոր հարցերում կանգնած է Ադրբեջանի կողքին։


