Թուրքիայում հայտնել են Հայաստանի հետ սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսի ավարտի մասին

Turkey says 90% of work completed at border crossing with Armenia

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորագույն քայլ է ձեռնարկվում. Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է, և ձեռնարկատերերը սկսում են նախապատրաստվել առևտրային ներուժի իրացմանը:

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքին: Նա նշել է, որ իրենց նպատակն է մինչև հունվարի վերջ բացել Ալիջանի սահմանային անցումը, ինչը, նրա խոսքով, արմատապես կփոխի տարածաշրջանի տնտեսությունն ու սոցիալական կառուցվածքը:

Նշվում է, որ բացման նախապատրաստումը շարունակվում է առանց ընդհատումների։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել