Թրամփի առաջարկը հնարավորություն է տալիս վերջ տալու Գազայում ողբերգական հակամարտությանը. Գուտերեշ

Թրամփի առաջարկը հնարավորություն է տալիս վերջ տալու Գազայում ողբերգական հակամարտությանը. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայատարարել է, որ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքները մասշտաբներով աներևակայելի հումանիտար աղետ են, և կրկին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը ամբողջ տարածաշրջանում:

«Ազա՛տ արձակեք գերիներին՝ առանց որևէ պայմանի և անհապաղ։ Վե՛րջ տվեք բոլոր տառապանքներին: Մենք ականատես եղանք հումանիտար աղետի՝ ընկալելի սահմաններից դուրս մասշտաբներով։ Դադարեցրե՛ք ռազմական գործողությունները Գազայում, Իսրայելում և տարածաշրջանում: Հիմա՛»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գուտերեշը նշել է դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին առաջարկը հնարավորություն է տալիս, որը պետք է օգտագործել այս ողբերգական հակամարտությանը վերջ տալու համար»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Նա նշել է հրադադարի կայուն ռեժիմի և քաղաքական երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա կանխել հետագա արյունահեղությունը և ճանապարհ հարթել դեպի խաղաղություն:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: