Ինձ համար ահռելի պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի բաձրագույն պարգևին. Փաշինյանը՝ Տոկաևին

זה כבוד עצום עבורי לקבל את הפרס הגבוה ביותר של קזחסטן האחים: פאשיניאן אומר לטוקאייב

Ինձ համար ահռելի պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի բաձրագույն պարգևին, և այդ որոշումը կայացված տեսնել Ձեզ նման փորձառու պետական քաղաքական գործչի, դիվանագետի կողմից և այդ պարգևը ստանալ ձեզնից: Այդ մասին Ղազախստանում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա, իհարկե, պարտավորեցնող է, և ես երախտապարտ եմ նման գնահատականների համար: Դուք մի մարդ եք, որ միջազգային ժամանակակից քաղաքականության մեջ շոշափելի ներդրում է ունեցել, և իրադրությունը տեսնել Ձեր գնահատականի տեսանկյունից, իհարկե, չափազանց կարևոր է, որովհետև ցանկացած զարգացում ցանկացած պարագայում միշտ գնահատման և վերագնահատման անհրաժեշտություն ունի»,- ասել է նա:

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ երբ 2025-ի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովից հետո Վաշինգտոնից վերադարձել է, զանգահարել է Տոկաևին:

«Ես հարկ համարեցի զանգել և Ձեզ անձամբ տեղեկացնել տեղի ունեցած իրադարձությունների մասին, և դա նաև իմ գնահատանքն էր արտահայտում այս ընթացքում անձամբ Ձեր ցուցաբերած և Ղազախստանի ցուցաբերած աջակցության համար:

Ուզում եմ հիշեցնել նաև, որ Ղազախստանը շատ կարևոր մի ժամանակահատվածում Ալմա Աթայում մեր երկրների ԱԳ նախարարներին հարթակ տրամադրեց: Այդ խոսակցությունը, այդ բանակցությունները շատ կարևոր էին հետագա զարգացումների համար»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հենվում է հենց Ալմա Աթայի հռչակագրի վրա, որն ունի քաղաքական ու սիմվոլիկ նշանակություն:

Հիշեցնենք, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան