Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ

ישראל, לבנון וארה”ב חתמו על הסכם להפסקת הלחימה

ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը Վաշինգտոնում եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ» շարժման և հրեական պետության միջև մարտերը դադարեցնելու շուրջ:

Փաստաթղթի համաձայն՝ իսրայելական ուժերը կշարունակեն մնալ Լիբանանի հարավի, այսպես կոչված, «անվտանգության գոտում», մինչև «Հըզբոլլահը» չզինաթափվի:

Լիբանանի զինված ուժերը պետք է վերականգնի վերահսկողությունն ամբողջ երկրի նկատմամբ և զինաթափի բոլոր ոչ պետական զինված խմբավորումներին: Այս գործընթացը տեղի կունենա աստիճանաբար: Լիբանանի բանակը լիարժեք վերահսկողություն կհաստատի նախապես համաձայնեցված փորձնական հատվածների նկատմամբ, որից հետո իսրայելական ուժերը փուլային կերպով դուրս կգան այնտեղից:

«Իսրայելի կառավարությունը շեշտում է, որ Լիբանանում իր ռազմական գործողությունները բացառապես ոչ պետական զինված խմբավորումների, մասնավորապես՝ «Հըզբոլլահի» հարձակումների, սպառնալիքի և թշնամական մտադրությունների հետևանք են։

Իսրայելի կառավարությունն ընդգծում է, որ այս սպառնալիքի վերացումը՝ ամբողջ Լիբանանում նման խմբավորումների զինաթափման և լուծարման, ինչպես նաև երկու երկրների միջև համաձայնեցման ենթակա լրացուցիչ անվտանգության կարգավորումների միջոցով, կվերացնի Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունների կամ Լիբանանում ներկայության ցանկացած ապագա անհրաժեշտություն։ Վերոնշյալի համաձայն՝ Իսրայելի կառավարությունը հայտարարում է, որ Լիբանանում տարածքային հավակնություններ չունի»,- նշել են կողմերը։

Նրանք հայտարարել են նաև, որ ձգտում են ավարտել միմյանց դեմ հակամարտությունը, ապահովել երկու երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը և բարիդրացիական խաղաղ հարաբերություններ հաստատել:

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում մարտի 2-ից շարունակվող իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի:

ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված հուշագրի առաջին կետով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, սակայն Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումները չէին դադարում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Multi-sector Partnerships, Synergies & New Opportunities, a fishbowl discussion titled Media & Public Trust: Navigating the Communications Environment was held.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։ Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել