Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին. Բեն-Գվիր

ההסכם של טראמפ לא מחייב אותנו: בן גביר

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Իսրայելը կապված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկված Իրանի հետ համաձայնագրին և մտադիր է ինքնուրույն որոշումներ կայացնել երկրի ազգային անվտանգության վերաբերյալ։ Բեն-Գվիրն այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ Իսրայելը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը և շնորհակալ է նախագահ Թրամփին, բայց անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով բացառապես հրեական պետության շահերի վրա։

«Իմ դիրքորոշումը հստակ է. մենք այս համաձայնագրի կողմ չենք, որը չի անդրադառնում մեր անվտանգությանը և ոչ մի կերպ մեզ չի պարտավորեցնում։ Մենք իրավունք չունենք զիջումների գնալ՝ պահանջելով ավելի քիչ, քան «Հըզբոլլահի» զինաթափումն է, իրավունք չունենք դուրս գալ մեր մարտիկների գրաված որևէ տարածքից: Իրավունք չունենք հանդուրժել Իսրայելի դեմ հրետակոծությունները», — նշել է նա։

Ավելին` նախարարը շեշտել է, որ Լիբանանից Իսրայելի տարածք արձակված յուրաքանչյուր անօդաչու թռչող սարք կամ հրթիռ կհանգեցնի պատասխան հարվածի։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

עלינו להמשיך בדרך זו — דרך של סולידריות, אמונה, אחדות ואופטימיות: ראש הממשלה השתתף בארוחת הבוקר השנייה

Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ. վարչապետը մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր

משרד התובע הכללי של איחוד האמירויות סיווג את אירוע הטיסה של פלידובאי כניסיון פיגוע טרור

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai

קבלת פנים רשמית לציון יום השנה ה-35 לעצמאותה של הרפובליקה של ארמניה

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի