Իսրայելը պատրաստ է ԱՄՆ-ի հետ 10-ամյա ռազմական օգնության համաձայնագիր ստորագրել. FT

ישראל מחפשת הסכם ביטחוני חדש ל-10 שנים עם ארה”ב, טיימס אוף ישראל

Իսրայելը մտադիր է ԱՄՆ-ի հետ նոր 10-ամյա ռազմական օգնության համաձայնագիր ստորագրել՝ պատրաստվելով ֆինանսական աջակցության զգալի կրճատմանը՝ հաղորդել է Financial Times-ը։

Ընթացիկ համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2028 թվականին, նախատեսում է Թել Ավիվին տարեկան հատկացնել առնվազն 4 միլիարդ դոլար։ Պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսական խորհրդական Ջիլ Պինչասի խոսքով՝ Իսրայելն առաջիկա շաբաթներին սպասվող բանակցություններում կձգտի առաջնահերթություն տալ համատեղ ռազմական և պաշտպանական նախագծերին՝ դրամական սուբսիդիաների փոխարեն։

«Այս համատեքստում գործընկերությունն ավելի կարևոր է, քան պարզապես ֆինանսական հարցը: Շատ բաներ կան, որոնք համարժեք են փողին»,- նշել է նա։ Զուտ ֆինանսական աջակցությունը կամ, ինչպես ինքն է ասել, տարեկան մի քանի միլիարդ դոլարի «անվճար փողը», որն Իսրայելը կարող է օգտագործել ամերիկյան զենք գնելու համար, համաձայնագրի միայն «մեկ բաղադրիչն» է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «անվտանգության ոլորտում փոխըմբռնման նոր հուշագրի» շուրջ բանակցությունները որոշ ժամանակով հետաձգվել էին Գազայում պատերազմի պատճառով: Իսրայելական կողմի առաջարկի համաձայն՝ նոր համաձայնագրում միջոցների մի մասը կարող է օգտագործվել ամերիկա-իսրայելական համատեղ հետազոտությունների և մշակումների, այլ ոչ թե ուղղակի ռազմական օգնության համար: Դա կարող է վերաբերել պաշտպանական տեխնոլոգիաներին, պաշտպանության ոլորտում արհեստական բանականությանը և «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության նախագծին։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: