Իսրայելը ցանկանում է ապագայում պահպանել Իրանի նկատմամբ գործողությունների ազատությունը. Իսրայել Կաց

ישראל רוצה לשמור על חופש הפעולה נגד איראן בעתיד: ישראל כץ

Իսրայելը ցանկանում է ապագայում պահպանել Իրանի նկատմամբ գործողությունների ազատությունը՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ մեկնաբանելով հակամարտության կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները:

«Իսրայելը պետք է ապահովի, որ ապագայում ևս մենք պահպանենք անկախ գործելու հնարավորությունը՝ Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու համար։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես հանձնարարել ենք Պաշտպանության բանակին համապատասխանաբար պատրաստվել դրան»,- նշել է պաշտոնյան:

Կացը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ բանակցությունները վարում է՝ ելնելով ամերիկյան շահերից, ներառյալ՝ Իսրայելի հետ ընդհանուր շահերը Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու հարցում:

Նախարարի խոսքով՝ Թել Ավիվն ակնկալում է, որ Վաշինգտոնը հավատարիմ կմնա այդ սկզբունքին:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան

איראן אמרה שהיא סגרה שוב את מיצר הורמוז: מהר

Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters

Իրանի բարձրագույն միացյալ ռազմական հրամանատարությունը ՝ Խաթամ ալ-Անբիայի կենտրոնական շտաբը, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը նավերի երթևեկության համար փակ կլինի՝ գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով

ישראל וחיזבאללה ממשיכים בלחימה למרות הפסקת האש

Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին

Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին: Շաբաթ օրը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են,