Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին:

Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են Լիբանանի հարավից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին։ Այդ քայլը կարող է համընկնել Իսրայելի ու Լիբանանի միջև ԱՄՆ գլխավորությամբ եռօրյա բանակցությունների հետ, որոնք պետք է մեկնարկեն այս շաբաթվա վերջին՝ Վաշինգտոնում: Ըստ հեռուստաընկերության աղբյուրի, դա լինելու է «ընդառաջ քայլ» Լիբանանի կառավարությանը: Իսրայելը ցանկանում է առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հունիսի 22-ին հայտարարել է, որ իրենք Լիբանանի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, բայց մտադրություն էլ չունեն դուրս գալու Հարավային Լիբանանում ստեղծված անվտանգության գոտուց՝ կանխելու «Հըզբոլլահ»-ի հարձակումն իսրայելցիների վրա։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: