Իսրայելում գիտնականները հավաքում են հայերի, վրացիների, հրեաների եւ այլ ժողովուրդների արձանագրությունները

Իսրայելցի երկու գիտնականների` Հաննա Կոտոն Պալտիելի եւ Ջոնաթան Փրայսի ղեկավարությամբ իրականացվող միջազգային հավակնոտ` «Corpus Inscriptionum Iudaeae/Palaestinae» ծրագրի նպատակն է վերլուծել եւ կատալոգով հրապարակել Իսրայելում գտնվող յուրաքանչյուր հնագույն արձանագրություն:
Ինչպես հաղորդում է իսրայելական «Haaretz» պարբերականը, ծրագրի աշխատանքներն սկսվել են 1999թ-ին եւ, ակնկալվում է, որ կավարտվեն 2017 թ-ին: Արդյունքում Իսրայելի տարածքում գտնվող բոլոր հնագույն արձանագրությունները կհավաքվեն մեկ ժողովածուում: Յոթհատորանի աշխատանքում կզետեղվի հսկայածավալ տեղեկատվություն, որը մինչ այժմ կազմված է եղել մասնակի, ցաքուցրիվ տարրերից. կներկայացվեն մինչ այժմ երբեւէ չհրապարակված արձանագրությունները, ինչպես նաեւ կտրվի գիտնականներին արդեն հայտնի արձանագրությունների ժամանակակից մեկնաբանությունների լայն սպեկտրը:Նշվում է, որ որոշ տեքստեր կազմված են տասը տողից, որոշները` մեկ բառից: Դրանք ավելի քան 10 լեզուներով են, այդ թվում` հրեական, հունական, լատինական, արամեական: «Վրացիներ, հայեր, հռոմեացիներ, հույներ, սիրիացիներ. բոլորը, ովքեր եղել են այստեղ, իրենց հետքն են թողել, ոչ միայն հրեա ժողովուրդը»,-ասել է Կոտոն Պալտիելը:
Նմանտիպ ծրագրերում մինչ այժմ ընդունված էր արձանագրությունները դասակարգել ըստ լեզուների եւ տպագրել առանձին, սակայն, գիտնականի խոսքով, այդ դասակարգումը հնաոճ է: «Մենք դրանք ներկայացնելու ենք միասին, քանի որ դրանք տարբեր հանրությունների եւ մշակույթների իսկական արտահայտություն են, որոնք գոյություն են ունեցել մեր տարածաշրջանում եւ արժանի են հավասար ներկայացված լինելու»,-նշել է նա:Գիտնականների խնդիրներից մեկը եղել է Երուսաղեմում գտնվող բոլոր կրոնական հաստատությունների հետ կապ հաստատելը: Հունական պատրիարքը, օրինակ, իրենց ենթակայության տակ գտնվող եկեղեցիների եւ վանական համալիրների մուտքի թույլտվություն է տվել, անգամ` Տիրոջ շիրիմի եկեղեցու:
«Այցի գագաթնակետն այն ժամանակ էր, երբ մտանք հանրության համար փակ սենյակ, որի բանալին գտնվում էր միայն հայ հոգեւորականի մոտ: Նա բացեց դուռը եւ մենք տեսանք հայտնի լատիներեն արձանագրությունը` թողնված քրիստոնյա ուխտավորների կողմից»,-հուզված պատմել է Կոտոն Պալտիելը:

Աղբյուրը՝  http://news.am

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

משרד החוץ הישראלי יגיש החלטה על הכרה רשמית ברצח העם הארמני

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի

PACE מאמצת החלטה המביעה דאגה רצינית לגבי דיכוי מערכתי של התנגדות באזרבייג’ן

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում

חוזה אזרחי לבחירת מועמד יו”ר האסיפה הלאומית שלה היום, סגני ראש הממשלה והשרים יישארו ללא שינוי בממשלה החדשה

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի

ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ,