Իրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի Ադրբեջան զորքեր է ուղարկել. CNN

ישראל שלחה חיילים לאזרבייג’ן במהלך מלחמת איראן כחלק מרשת חשאית ברחבי האזור: CNN

Իրանական պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի Ադրբեջան է տեղակայել էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ, այդ թվում՝ «Մոսադի» գործակալներ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալով՝ իսրայելական զորքերը տեղակայված էին Ադրբեջանի հարավում՝ Իրանի սահմանի մոտ: CNN-ը նշում է, որ Իսրայելը վաղուց է Ադրբեջանը համարում ռազմավարական գործընկեր:

Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ երկրում տեղակայվել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին հետախուզությամբ և գործողություններ էին իրականացնում ԱԹՍ-ների օգտագործմամբ: Նրանց տվյալներով՝ Ադրբեջանում գործել են մի քանի տասնյակ իսրայելցի զինծառայողներ և հետախույզներ։ Գործողության նախապատրաստական ​​աշխատանքները, ըստ որոշ տեղեկությունների, սկսվել են Իրանի պատերազմից մի քանի շաբաթ առաջ:

CNN-ը պնդում է, որ դա Մերձավոր Արևելքի տարբեր մասերում, այդ թվում՝ ԱՄԷ-ում և Իրաքում տեղակայված ցանցի մի մասն է՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար:

Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը հերքել է, որ երկրի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ գործողությունների համար: Իսրայելի կառավարությունը և պաշտպանության բանակը չեն արձագանքել CNN-ի հարցմանը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել