Իրանի հետ եվրաեռյակի բանակցությունները չեն կանգնեցնի Իսրայելի հարվածները. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ

שגריר ישראל: שיחות ז’נבה צריכות לדרוש פירוק מוחלט של תוכנית הגרעין האיראנית

Իսրայելը չի ​​դադարեցնի Իրանին հարվածելը, չնայած հունիսի 20-ին «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների և նրանց իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի միջև բանակցություններին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դանիել Մերոնը:

«Իսրայելը չի ​​մասնակցում այդ հանդիպմանը: Մենք ունենք մեր նպատակները, որոնց դեռ չենք հասել: Հետևաբար, մենք կշարունակենք»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը կքննարկի՞ Իրանին հարվածները դադարեցնելու հարցը, եթե այսօր առաջընթաց տեսնի եվրոպացիների հետ բանակցություններում:

Հունիսի 20-ին Ժնևում նախատեսված է «եվրոպական եռյակի» արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: The Washington Post-ի աղբյուրների համաձայն՝ «եվրոպական եռյակի» դիվանագետները փորձելու են համոզել Թեհրանին երաշխիքներ տրամադրել, որ իր միջուկային ծրագիրը կսահմանափակվի միայն քաղաքացիական նպատակներով:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով