Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով

פולין מחליפה את מטוסי ה-MiG-29 במזל”טים אוקראינים

Լեհաստանն ու Ուկրաինան ավարտում են խորհրդային դարաշրջանի հնացած ՄիԳ-29 կործանիչները անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակով և նորագույն արտադրական տեխնոլոգիաներով փոխարինելու շուրջ բանակցությունները, հայտնում է լեհական Wirtualna Polska թերթը:

Համաձայնագիրը նախատեսում է ՄիԳ-29 կործանիչների մատակարարում Ուկրաինային՝ տարբեր մոդիֆիկացիաների մեծ թվով ԱԹՍ-ների դիմաց և ուկրաինական մարտական ​​գիտելիքների փոխանցում։ Թերթի տվյալներով՝ ինքնաթիռները կարող են առաքվել առաջիկա շաբաթներին։

Խոսքը խորհրդային արտադրության հնացած ինքնաթիռների մասին է՝ գրեթե սպառված գործառնական ռեսուրսով, որոնք լեհական բանակը դուրս է բերում ռազմաօդային ուժերի կազմից։ Ավելի վաղ Լեհաստանը դիտարկում էր ինքնաթիռները որպես մետաղի ջարդոն ուղարկելու հնարավորությունը։

Պարբերականի տվյալներով՝ հարցի շուրջ բանակցությունները մտել էին փակուղի: Լեհական կողմը տարեսկզբից հույս է ունեցել հաջողության հասնել անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցության մեջ։ Իսկ Կիևը դժկամությամբ է համաձայնել Վարշավայի պայմաններին։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

עלינו להמשיך בדרך זו — דרך של סולידריות, אמונה, אחדות ואופטימיות: ראש הממשלה השתתף בארוחת הבוקר השנייה

Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ. վարչապետը մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր

משרד התובע הכללי של איחוד האמירויות סיווג את אירוע הטיסה של פלידובאי כניסיון פיגוע טרור

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai

קבלת פנים רשמית לציון יום השנה ה-35 לעצמאותה של הרפובליקה של ארמניה

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի