Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ. Սիմոնյանը՝ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների մասին

I think it is not dangerous for TRIPP, Simonyan on developments in Middle East and Iran

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները վտանգավոր չե՞ն TRIPP նախագծի համար։

Սիմոնյանը կարծիք հայտնեց՝ վտանգավոր չեն:

«Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ։ Շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք լինում են, և հույս ունենք, որ իրադարձությունները հնարավորինս կարճ կտևեն, որովհետև անմիջականորեն մեր հարևանի հետ են տեղի ունենում, և դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական հարց է, թերևս, ամենամեծ պատերազմներից մեկն է, որը, փառք Աստծո, մեզ հետ որևիցե ձևով կապ չունի, և հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի դիպչի», — ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ միաժամանակ, շատ հաճելի է տեսնել, որ այդ պատերազմի ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են միասին խաղաղության եզրեր գտնել, խաղաղություն կառուցել:

Ըստ Սիմոնյանի՝ պետք է չներքաշվել տեղի ունեցող իրադարձությունների մեջ, այնպես անել, որ խաղաղության գործընթացը չվնասվի:

Ինչ վերաբերում է իրանահայերին, կա՞ն արդյոք ծրագրեր, եթե նրանք որոշեն գալ Հայաստան՝ ԱԺ նախագահը դրական պատասխան տվեց:

«Այո, մենք նման տարբերակ քննարկել ենք, բայց պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ես տեղեկություն չունեմ, որ նման վտանգ և նման միտում կա», — նշեց նա:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել