Կոմմագենեյի Հայկական թագավորություն — Անտիոքոս IV Եպիֆանես, (մ.թ. 38 — 72թթ.)

Կոմմագենեյի Հայկական թագավորություն — Անտիոքոս IV Եպիֆանես, (մ.թ. 38 — 72թթ.)

Կոմմագենեի Թագավորությունը՝ Հայկական Ժառանգության Գանձ

Կոմմագենեն հիմնադրվել է մ.թ.ա. 163 թվականին  Մեծ Հայքում տիրող հայտնի Երվանդունիների տոհմի հայ թագավորների կողմից։ Նրա մայրաքաղաքը եղել է Սամոսատ քաղաքը, որն այդպես է անվանվել հայոց թագավոր Սամուշ I-ի (Շամուշ) անունով։ Թագավորությունը գտնվում էր արևելքից արևմուտք շահավետ առևտրային ճանապարհների վրա, և այն բնակեցված աշխատասեր հայորդիների ջանքերով այն արագ ծաղկել ու վերելք է ապրել։

Չնայած Կոմմագենեի բնակչությունը խոսում էր հայերեն և հին սիրիերեն, սակայն այստեղ մեծ էր նաև հունական լեզվի և մշակույթի ազդեցությունը։ Դա հելլենիստական դարաշրջանն էր։ Այսինքն հունական ամեն բան, առանց բացառության, համարվում էր ամենալավը, ինչպես 19-րդ դարում ֆրանսիականը, իսկ հիմա էլ ամերիկյանը։

 

Լուսանկարի աղբյուրը՝ Operative.am

Պատահական չէ, որ Կոմմագենեի հայոց թագավոր Անտիոքոս Ա Թեոսը, որը կրում էր հունական անունը, որոշեց դարերով հավերժացնել իր անունը։ Եվ նա հրամայեց կառուցել մեծագույն սրբավայր տեղի Նեմրութ լեռան վրա՝ հին հայ և հին հունական աստվածների ու հերոսների, Արամազդի, Հերկուլեսի, պտղաբերության աստվածուհի Տիկկայի, արծվի, առյուծի և այլոց ինը մետրանոց արձաններով։

Հայկական Կոմմագենեն  գոյություն է ունեցել մինչև մ.թ. 72 թվականը, մինչ այն պահը, երբ խաբեությամբ գրավվել է հռոմեական ագահ կայսր Վեսպասիանոսի կողմից։

Հայկական Նեմրութը, ավաղ, այնքան հայտնի չէ, որքան հնդկական Թաջ Մահալը։ Այնտեղ շատ ավելի հազվադեպ են զբոսաշրջիկներ լինում։ Եվ չնայած իր ողջ մեծությանը, այն նույնիսկ ներառված չէ աշխարհի մեծագույն հրաշալիքների ցանկում։

Նեմրութ լեռան սրբավայրը, ըստ էության, տեխնածին բլուր է, որը գտնվում է լեռան գագաթին: Սրբավայրի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ երեք հեկտար։ Այդ ամբողջ հայկական հնավայրը ներկայումս գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո։

Ներկայումս, Նեմրութ լեռը համարվում է աշխարհի ամենաբարձր բացօթյա թանգարանը և 1987 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այսօր հայերը Կոմմագենեի աստվածների պանթեոնը համարում են իրենց ժառանգությունը, որը գտնվում է  Արևմտյան Հայաստանումշ ներկայից Թուրքիայի տարածքում։

1921 թվականին Սևրի դաշնագրից հետո Ադյամանի շրջանը գրավվեց Թուրքիայի կողմից, որը հանգեցրեց հայերեն տեղանունների փոփոխության՝ «Հայկական լեռնաշխարհ»-ը վերանվանելով «Արևելյան Անատոլիա», ի դեմս հայկական մշակույթի վերացման շարունակվող փորձերի։

Ավաղ, հին հայկական արձաններից մի քանիսը նախկինում ոչնչացվել են բարբարոսների կողմից։ Այսպիսով, հիմա այստեղ միայն որոշ արձանների գլուխներ են ընկած մնացել: Ենթադրվում է, որ հենց ինքը՝ Անտիոքոսը թաղված է այնտեղ։ Սակայն դրա մասին դեռևս որևէ ապացույց չկա, մեծ թագավորի գերեզմանը դեռևս չի հայտնաբերվել։ Կա միայն նրա արձանը։

Աղբյուրները՝

http://www.armenian-history.com/Armenian_coins.htm

1or.am | Հին հայկական Կոմմագենի թագավորությունը. Աշխարհի ո՞ր մեծ հրաշքն է թողել այն իրենից հետո (operative.am)

 Կոմմագենեի Թագավորությունը՝ Հայկական Ժառանգության Գանձ – Western Armenia TV

 

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Nikol Pashinyan congratulates Péter Magyar on being elected Prime Minister of Hungary

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու

Swedish platform reveals document on Russian information operations ahead of elections in Armenia

Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը

Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել ՀՀ իշխանությունների դեմ: Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ