Համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի խորհրդանիշ. Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

 

Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կրկին մեկտեղեցին աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցներին:

«Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ մեր համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի: Ցանկանում եմ շնորհավորել խաղերի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին ու մասնակիցներին, որոնց նվիրումով կայացավ համահայկական այս տոնը»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ողջունել է ներկաներին:

«Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան լուսավոր մի տոնի կվերածվի Ձմեռային երկրորդ խաղերը. բոլոր խաղերին տեսանք մրցակցություն, միասնություն և եղբայրություն: Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում մեզ համար կարողությունները զարգացնելու հնարավորություն է, որովհետև Հայաստանը, հատկապես վերջին տարիներին, մարզական մեծ միջոցառումներ է հյուրընկալ, որը շարունակվելու է նաև առաջիկա տարիներին»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հիշեցրել, որ 2027 թ. Հայաստանը հյուրընկալելու է Համահայկական խաղերը, Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը և մի շարք այլ մեծ միջոցառումներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի, հատկապես՝ Ջերմուկ քաղաքի հայրենակիցներին հյուրընկալության համար:

Միջոցառման շրջանակում կայացել է նաև պարգևատրման արարողությունը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի «Լավագույն պատվիրակություն» է ճանաչվել Կոտայքի մարզի պատվիրակությունը: «Արդար խաղի» մրցանակին արժանացել է Մոնրեալի թիմը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հայտնություն է ճանաչվել Վոլգոգրադի թիմը, իսկ «Մարզական ոգի և արիություն» մրցանակին արժանացել է Լիբանանի թիմը:

Խաղերի գլխավոր մրցավար, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի շնորհակալագրով:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվել են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցել աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից: Համահայկական խաղերը սպասարկել են 76 մրցավարներ, 150 կամավորներ:

Աղբյուրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

משרד החוץ הישראלי יגיש החלטה על הכרה רשמית ברצח העם הארמני

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի

PACE מאמצת החלטה המביעה דאגה רצינית לגבי דיכוי מערכתי של התנגדות באזרבייג’ן

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում

חוזה אזרחי לבחירת מועמד יו”ר האסיפה הלאומית שלה היום, סגני ראש הממשלה והשרים יישארו ללא שינוי בממשלה החדשה

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի

ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ,