Հայաստանը Ղազախստանի համար հուսալի և վստահելի գործընկեր է. Տոկաև

Armenia is a reliable and trusted partner for Kazakhstan: Tokayev

Հայաստանը Ղազախստանի համար հուսալի և վստահելի գործընկեր է, և մեր հարաբերությունները հիմնված եմ փոխադարձ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Այդ մասին Ղազախստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստաթղթերի փոխանակումից հետո հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ նշելով, որ բարձր է գնահատում այսօրվա բովանդակալից բանակցությունների արդյունքները:

«Հայաստանի և հայ ժողովրդի համար Ղազախստանը միշտ սերտ և մոտ երկիր է եղել, և մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը և ավանդույթները: Այդ արժեքները հիմք են, որոնց վրա մենք կառուցում ենք մեր բազմակողմանի համագործակցությունը: Մենք մտադիր ենք շարունակել զարգացնել մեր փոխշահավետ  համագործակցությունը»,- ասել է նա:

Ըստ Տոկաևի՝ անցած տարի իր պաշտոնական այցը Հայաստան, դրա արդյունքները և այսօրվա այցի շրջանակում բանակցությունների արդյունքները վկայում են այդ հարաբերությունների մասին:

«Հայաստան-Ղազախստան հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն: Դրա շրջանակում մենք համատեղ հայտարարություն ենք ստորագրել, և այցի շրջանակներում է՛լ ավելի են լավարկվել երկու երկրների միջև հարաբերությունները: Նոր ճանապարհներ են բացվել, նոր փուլեր են բացվել համագործակցության համար:

Այդ կապակցությամբ թույլ տվեք ընդգծել մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի դերակատարումը հանուն Հայաստան-Ղազախստան հարաբերությունների զարգացման»,- ասել է նա:

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ