Հայաստանին հնարավոր չէ հանրաքվե պարտադրել. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ երկընտրանքի մասին

לא ניתן לכפות על ארמניה לערוך משאל עם, פאשיניאן על בחירת EAEU-EU

Ուղիղ ենք ուզում ասել՝ Հայաստանին հնարավոր չէ հանրաքվե պարտադրել. ի՞նչ է նշանակում հանրաքվե պարտադրել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որը, անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը, եզրակացրեց, որ ՌԴ-ն պարտադրում է ՀՀ-ին հանրաքվե անել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի ընտրության հարցով:

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ վարչապետը պարզաբանեց՝ որ ինքը ՌԴ նախագահին ասում էր, որ եթե ՀՀ-ն հանրաքվե անելու լիներ, այն ժամանակ կաներ, երբ ժողովրդին ասվեր՝ նման օրենք կա, ընդունե՞նք, թե՞ չընդունենք:

«Հիմա հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն մի պարագայում. պրոցեդուրաներ կան ԵՄ-ի անդամագրման, և մեր Սահմանադրությունն էլ նախատեսում է, որ վերազգային կազմակերպության անդամագրվելու համար պետք է անել հանրաքվե: Երբ այդ հարցը բավարար հասունացած կլինի, չեմ ասում՝ լավ կամ գերազանց, բավարար հասունացած կլինի, մենք կգնանք այդ ճանապարհով:

Մենք պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու դիմում չենք ներկայացրել, և էլ չեմ ասում՝ թեկնածուի կարգավիճակ ստանալ, կամ, լա՛վ, ճանապարհային քարտեզ, կամ աշխատանքային բանակցություն չի եղել այս թեմայով, որովհետև եթե հանրաքվե նշանակենք, քարոզարշավ է, չէ՞, տեղի ունենալու, կարո՞ղ ենք քարոզարշավ անել: Մարդիկ ինչ հարց տան, ասենք՝ ժողովո՛ւրդ ջան, դա դեռ պարզ չի, պիտի պարզենք, ժողովուրդը կասի՝ պարզ չի, ինչի՞ եք բերել, իմ առաջ հարց դրել, որը գոյություն չունի: Գնացեք, հարցը ձևակերպեք, պատասխանի առաջարկներն էլ ձևակերպեք, նոր եկեք, մեր առաջ հարց դրեք: Մենք ժողովրդին ինքնանպատակ տանում ենք ընտրական տեղակամասեր՝ ո՛չ հարց ունենալով, ո՛չ պատասխա՞ն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կա ընթացակարգ, եթե երկիրն ուզում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, պետք է 6 ամիս առաջ զգուշացնի, մինչդեռ Հայաստանը նման բան չի ասել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը տեղի է ունեցել Բիշքեկում՝ «ՇՀԿ+» գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանի ղեկավարը հավաստիացրել է, որ Եվրամիության հետ կապված գործընթացը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեմ չէ: Փաշինյանը հերթական անգամ կրկնել է, որ Հայաստանը դեռ ընտրության պահը չի հասունացրել, երբ գա ընտրություն կատարելու իրական պահը, մեր երկիրը, հանրաքվեով կամ առանց հանրաքվեի, անհրաժեշտ որոշումը կկայացնի:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

לפשיניאן יש מנדט ציבורי ברור לכונן שלום עם אזרבייג’ן: דובר ראש הממשלה ל-WSJ

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստումն է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա իրականացման համար ունի ժողովրդի հստակ մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The

השגריר מרגריאן וסגן יו”ר סיימאס הליטאי דנו בסוגיות הקשורות להפעלת שיתוף הפעולה הבין-פרלמנטרי

Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխխոսնակ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ

אזרבייג’ן תספק דלק לארמניה

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը։ Սեպտեմբերի 5-ին Բալաջարի կայարանից Վրաստանի սահման է ուղարկվել 977 տոննա դիզելային վառելիքով բեռնված 16 վագոն։ Վառելիքը Վրաստանով տարանցմամբ կտեղափոխվի