Հայաստանի «Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ» նախագիծը կոչված է վերամիավորելու Արևելքն ու Արևմուտքը. Euronews

Հայաստանի «Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ» նախագիծը կոչված է վերամիավորելու Արևելքն ու Արևմուտքը. Euronews

Հաշվողական հզորությունների նոր կենտրոնի, միջազգային համագործակցության և ռոբոտաշինության լաբորատորիայի շնորհիվ Հարավային Կովկասի այս փոքր երկիրը ձգտում է իր տեխնոլոգիական ներուժը վերածել ավելի նշանակալի տնտեսական ազդեցության՝ գրում է Euronews-ը:

Մետաքսի հնագույն ճանապարհը ծառայել է որպես Արևելքի և Արևմուտքի միջև ապրանքների, գիտելիքի ու գաղափարների փոխանակման ուղի։ Այսօր Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության առաջատարները վերաիմաստավորում են այս հայեցակարգը՝ ստեղծելով ցանց, որը երկրները միավորում է արհեստական ​​բանականության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների միջոցով։

«Մենք սկսում ենք վերստեղծել հին Մետաքսի ճանապարհը: Այն վերադառնում է, բայց նոր կերպարով՝ որպես «Արհեստական ​​բանականության մետաքսի ճանապարհ»,- ասել է NVIDIA-ի արհեստական ​​բանականության ֆիզիկական մոդելավորման ուղղության պատասխանատու, փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած DigiTec տեխնոլոգիական համաժողովում։

Ըստ նրա՝ Հայաստանը և Ղազախստանը կարող են դառնալ այս համակարգի հիմնական հենասյուները, իսկ տարածաշրջանի մյուս երկրներն իրենց ներդրումն ունենալ արհեստական ​​բանականության տնտեսության մեջ տարբեր մակարդակներում՝ էներգիայից և միկրոպրոցեսորների արտադրությունից մինչև հաշվողական ենթակառուցվածքների, մոդելների և կիրառական լուծումների ստեղծում։

Այս հայեցակարգը դուրս է գալիս տվյալների կենտրոնների կառուցման շրջանակից: Խոսքը վերաբերում է պետական սահմաններից դուրս շուկաների, հետազոտողների, ընկերությունների և կապիտալի միջև կապեր հաստատելուն, ինչպես նաև փոքր տնտեսությունների համար տեղ գտնելուն այն ոլորտներում, որտեղ գերակշռում են շատ ավելի մեծ տերությունները:

Հայկական համալիրը, որը հագեցած է ավելի քան 6100 NVIDIA Blackwell պրոցեսորներով, ապահովում է բիզնեսներին անհրաժեշտ հաշվողական հզորությունը՝ արհեստական ​​բանականության համակարգերն ուսումնասիրելու և գործարկելու համար։ Կենտրոնի հաճախորդների թվում են NVIDIA-ն և Perplexity ստարտափը: Այդպիսով՝ փոքր երկիրը հայտնվում է համաշխարհային արհեստական ​​բանականության էկոհամակարգում՝ նշում է Euronews-ը։

DigiTec համաժողովի կազմակերպիչները հայտարարել են 125 բանախոսի, այդ թվում ՝ NVIDIA, OpenAI, Dell Technologies և Mozilla ընկերությունների ներկայացուցիչների մասնակցության մասին, ինչը հնարավորություն է տալիս միավորելու միջազգային տեխնոլոգիական ընկերությունները տարածաշրջանի կառավարությունների և ձեռնարկատերերի հետ:

DigiTec-ը հյուրընկալող կազմակերպության՝ Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Արմեն Քոչարյանն այն բնութագրել է որպես «կենդանի հարթակ»՝ միավորելու պետական կառույցներին, ներդրողներին ու բիզնեսին Եվրոպայից, Պարսից ծոցի երկրներից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիներ փնտրելու վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի եվրոպական ուժեղ թիմի մասնակցությամբ: Այս մասին

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Նոյեմբերի 25-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի

Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս