Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է. վարչապետ

Path to military-technical cooperation between Armenia and United States opened: Prime Minister

Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի ավելի հագեցած օրակարգ. մտածում էի՝ էլ ինչո՞վ կարող էինք հագեցնել: Այդպիսի հագեցած օրակարգով այցերը շատ չեն լինում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ընդդիմության՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցին հետևած քննադատություններին:

«Ի՞նչ է եղել օրակարգը. եղել է ԹՐԻՓՓ-ը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված երեք մեր մտադրությունների հուշագիրը, հիշում եք՝ այն ժամանակ էլ ասում էին՝ դե, մտադրությունների հուշագիր է: Ես էլ ասում էի՝ դրա համար է, որ հետագայում նաև դրանց հիման վրա պրոցեսներ տեղի ունենան: Ընդ որում, ԹՐԻՓՓ-ի շրջանակներում քննարկվել է հնարավոր էլեկտրաէներգիա, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթուղի: Ես, անկեղծ ասած, հիմա ուզում եմ հիշել ավելի մեծ, ծավալուն քննարկումներ, նկատի ունեմ՝ տնտեսական և քաղաքական, երբ ենք վերջին անգամ ունեցել, անվտանգային էլ չեմ ասում, որ առաջին անգամ է, ընդ որում՝ այսպիսի բան հաճախ չի լինում, որ ԱՄՆ-ն հենց պաշտոնական այցի ընթացքում ի ցույց է դնում, որ ամենաժամանակակից հետախուզական տեխնիկան է մատակարարվում ՀՀ-ին: Սա նրա մասին է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է: Այդ ԱԹՍ-ն ցույց տալու իմաստն այն է, որ ճանապարհը, ըստ էության, ՀՀ-ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության կանաչ լույսն է»,- նշեց վարչապետը:

«Մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ընտրությունները չենք կեղծի, քանի՞ ընտրություն է կեղծվել 2018-ից հետո»,- անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող ընտրությունը կեղծելու մեղադրանքներին՝ ասաց Փաշինյանը:

Խոսելով ԵՄ-ի ներդրումների մասին՝ վարչապետն ասաց, որ այս պահի դրությամբ 900 մլն եվրոյի ծրագրեր կան, և առաջիկայում այդ ծրագրերը կավելանան: Նաև Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման փաթեթի շրջանակում ներդրումներ կլինեն:

Ինչ վերաբերում է Հայաստանում արտադրվող ԱԹՍ-ներին, ապա Փաշինյանն ասաց. «Չեմ թաքցնի՝ Հայաստանում կան լավ արտադրատեսակներ, և մենք նաև այդ լավ արտադրատեսակներն ենք ձեռք բերում, ԱՄՆ-ից ձեռք ենք բերում լավ արտադրատեսակներ և լավ արտադրատեսակները պատրաստ ենք վաճառել ԱՄՆ-ին, դա շատ նորմալ համագործակցություն է, կփորձենք այդ ոգով շարունակել»,- նշեց նա:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ