Հայաստանն ակտիվորեն առաջ է մղում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը

ארמניה מקדמת באופן פעיל את סדר היום של נשים, שלום וביטחון, סגן שר החוץ

Հայաստանն ակտիվորեն առաջ է մղում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը միջազգային հարթակներում և ազգային մակարդակով. ԱԳ նախարարի տեղակալ

Նոյեմբերի 19-ին Կիգալիում անցկացվող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Պեկինի համաժողովից  30 տարի անց. կանանց ներդրումը ֆրանկոֆոն տարածքում» թեմատիկ քննարկմանը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է.
«Տիկի՛ն նախագահ,
Տիկի՛ն գլխավոր քարտուղար,
Ձե՛րդ գերազանցություններ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախևառաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուանդայի Հանրապետությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:
Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի ընդունման 30-ամյակը լավ հնարավորություն է արձանագրելու առաջընթացը և քննարկելու մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Պեկինի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը շարունակում եմ մնալ առանցքային ուղեցույց աշխարհում կանանց և աղջիկների իրավունքների լիարժեք իրացման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջխաղացման տեսանկյունից: Ուրախալի է, որ տարիների ընթացքում դրանք լրացվել են այլ կարևոր նախաձեռնություններով և այդ գործընթացից անմասն չի մնացել նաև մեր կազմակերպությունը:
2018 թվականին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդունվեց Կանանց և տղամարդկանց իրավահավասարության, կանանց և աղջիկների իրավունքների և անկախության խթանմանն ուղղված ռազմավարությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ հանձնառությունը և միևնույն ժամանակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի կողմից թիրախային նախաձեռնությունների իրականացումը:
Կցանկանայի վերահաստատել կանանց իրավունքների պաշտպանությանն ու առաջնորդության խթանմանը Հայաստանի հանձնառությունը: Իրականացված աշխատանքների արդյունքներում կանանց քանակական և որակական դերակատարության աճ է արձանագրվել Հայաստանի կառավարման տարբեր ոլորտներում: Հայաստանի ներկա կառավարության կազմում նախարարների 30 տոկոսը կանայք են: Մեր պատմության մեջ առաջին անգամ ունենք կին ՆԳՆ նախարար և գլխավոր դատախազ։ Նոր ձևավորված ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը և մարդու իրավունքների պաշտպանը ևս կանայք են։
Տարեցտարի ավելանում է նաև ՀՀ ազգային ժողովում կին պատգամավորների քանակը՝ այս պահին կազմելով ավելի քան 36%։
Հայաստանն ակտիվորեն առաջ է մղում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը միջազգային հարթակներում և ազգային մակարդակով։ Արդեն իսկ ավարտին ենք հասցրել «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» ՀՀ գործողությունների երրորդ ազգային ծրագրի աշխատանքները: Ծրագիրը կրում է «Ներդրում խաղաղություն ապահովելու համաշխարհային ջանքերին» խորագիրը և վերահաստատում է խաղաղության օրակարգի կարևորությունը, այդ թվում՝ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» շրջանակում հանձնառությունների իրականացման միջոցով:
Ձե՛րդ գերազանցություններ,
Կանայք հանդիսանում են կարևոր դերակատարներ խաղաղության հաստատման, հակամարտությունների հետևանքների հաղթահարման, վստահության մթնոլորտի վերականգնման և հաշտեցման գործընթացներում։ Ինչպես գիտեք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Դա նշանավորեց մեր երկրների միջև խաղաղության հաստատումը՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը: Այն նաև հնարավորություն ստեղծեց հետհակամարտային կարգավորման և վստահության ամրապնդման գործում հանրությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և կանանց կազմակերպությունների ներգրավման համար։
Խոսելով կանանց ներուժի լիարժեք իրացման մասին հարկ է նշել կրթության հիմնարար իրավունքի իրացման և կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին:
Այդ առումով, մեծապես արժևորում ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված «La Francophonie avec Elles» ծրագիրը, որը փաստացի կյանքի է կոչվել համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում կանանց աջակցելու համատեքստում և, ապացուցելով իր արդյունավետությունն ու արդիականությունը, շարունակվում է առ այսօր: Ուրախ եմ, որ ստեղծումից ի վեր առաջին անգամ ծրագրի շահառու են դարձել նաև հայկական երկու հասարակական կազմակերպություններ, որոնց ներկայացրած ծրագրերը միտված են կանանց, այդ թվում՝ տեղահանված կանանց կրթությանը, վերապատրաստմանը և անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:
Ամփոփելով`կցանկանայի ուրախությամբ արձանագրել, որ մեր կողմից ընդունվելու է բավականին հավակնոտ փաստաթուղթ՝ Կիգալիի կոչը, որը մեզ նաև պարտավորեցնում է կրկնապատկել անհատական և համատեղ ջանքերն այն շոշափելի արդյունքների վերածելու նպատակով:
Շնորհակալություն»։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան