Հայաստանն ակտիվորեն նպաստում է համաշխարհային բնապահպանական ջանքերին. ԱԳՆ գլխավոր քարտուղար

Secretary General Davit Karapetyan Participated in the ‘Raisina Mediterranean’ Conference

ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հունիսի 13-ին Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին և ելույթ է ունեցել «Հանգստություն հոսանքների մեջ. Հաղթահարելով հակամարտություններն ու ճգնաժամերը» խորագրով կլոր սեղան քննարկմանը։

Իր ելույթում գլխավոր քարտուղարը շեշտել է ծովային անվտանգության կարևորագույն նշանակությունը համաշխարհային առևտրի, խաղաղության և շրջակա միջավայրի կայունության գործում:

Նա ընդգծել է ծովային տարածաշրջաններին սպառնացող շարունակական վտանգները, այդ թվում՝ ծովահենությունը, մարդկանց անօրինական թրաֆիքինգը, կազմակերպված հանցագործությունները և աճող աշխարհաքաղաքական լարվածությունը, որոնք խաթարում են միջազգային կայունությունը:

Նա շեշտել է միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ կանոնադրության և ՄԱԿ Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի լիակատար պահպանման անհրաժեշտությունը՝ որպես ինքնիշխանության, նավարկության ազատության և վեճերի խաղաղ կարգավորման ապահովման հիմք:

Նա նաև ընդգծել է զարգացմանը միտված և ներառական մոտեցումների միջոցով ծովային անապահովության արմատական ​​պատճառների հասցեագրման կարևորությունը։

Դավիթ Կարապետյանը նշել է, որ, չնայած լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, Հայաստանը ակտիվորեն նպաստում է համաշխարհային բնապահպանական ջանքերին: Վերջերս Նիցցայում կայացած ՄԱԿ–ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի ընթացքում Հայաստանը ստորագրել է «Ազգային իրավասությունից դուրս գտնվող տարածքների ծովային կենսաբազմազանության մասին» համաձայնագիրը (BBNJ):

Հայաստանը պատրաստվում է նաև 2026 թվականին հյուրընկալել «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը կներառի օվկիանոսային կենսաբազմազանության ամուր շեշտադրում։

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը բազմակողմ համագործակցությանը և ապագա սերունդների համար օվկիանոսների պաշտպանությանը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով