Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկու երկրների հարկադիր կատարման ոլորտին նվիրված քննարկում, որի ընթացքում ներկայացվել են գործընկեր կառույցների գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող բարեփոխումները և համագործակցության հեռանկարները։ Այդ մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն իր ելույթում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները, ընդգծել ՀՀ Կառավարության 2026–2031 թթ․ ծրագրով արդարադատության ոլորտի՝ հարկադիր կատարման արդյունավետության բարձրացման առաջնահերթությունները։

Անդրադառնալով բարեփոխումների հայեցակարգին՝ Սիրո Ամիրխանյանը նշել է, որ դրա հիմքում հետևյալ առանցքային ուղղություններն են՝ Ծառայության գործառույթների վերանայումը, մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունների ուսումնասիրությունը, կատարողական վարույթների մեթոդաբանության արդիականացումը, ինչպես նաև «թվայինն առաջնահերթ» սկզբունքի ներդրումը, որը ենթադրում է քաղաքացիներին ծառայությունների մատուցում՝ առանց ֆիզիկական ներկայության և ավելորդ վարչարարության։

Գլխավոր հարկադիր կատարողը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դարձել է պետական կառավարման համակարգում թվայնացման առաջատար կառույցներից մեկը։

Վրաստանի ԱՆ Կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլին իր ելույթում ներկայացրել է Բյուրոյի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները՝ նաև կարևորելով թվային գործիքների կիրառումը և դրանց միջոցով քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացումը։

Համաժողովի շրջանակում գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլին ստորագրել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի միջև 2027–2028 թվականների համագործակցության ծրագիրը։

Ծրագրի դրույթները բխում են երկու կառույցների միջև 2018 թվականին կնքված համագործակցության հուշագրի նպատակներից և միտված են գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

Համագործակցության ծրագրով նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ուղղված փորձի փոխանակմանը, հարկադիր կատարման խառը մոդելի ներդրման հնարավորությունների ուսումնասիրությանը, ոլորտի շարունակական թվայնացմանը և մասնագիտական խորհրդատվությունների տրամադրմանը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են խաղաղության օրակարգին և փոխվստահության ամրապնդմանն առնչվող հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են խաղաղության օրակարգին և փոխվստահության ամրապնդմանն առնչվող հարցեր

2026 թվականի նոյեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների

Ռուբեն Ռուբինյանը և Պաատա Սալիան քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ռուբեն Ռուբինյանը և Պաատա Սալիան քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և

Կառավարությունը հավանություն է տվել TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին. ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում որպես ՓԲԸ

Կառավարությունը հավանություն է տվել TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին. ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում որպես ՓԲԸ

Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց ««TRIPP զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու և ՏԿԵ նախարարին լիազորություն