Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն  Իսրայելում

השנה ארגנה הקהילה הארמנית בישראל סדרת אירועים במספר ערים, לכבוד זכרם של הקדושים המעונים מרצח העם הארמני.

Այս տարի հայկական համայնքը միանգամից մի քանի համայնքներում մի շարք միջոցառումներ անցկացրեց Իսրայելում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Ապրիլի 23 – ին Երուսաղեմում անցկացվեց երթ, որին մասնակցեցին հիմնականում Երուսաղեմահայերը: Մասնակիցները երթով հայկական թաղամասից շարժվեցին դեպի գերմանական թաղամաս որտեղ գտնվում է մեր Սուրբ Գևորգ եկեղեցին:

Ապրիլի 24 – ին առավոտյան Թել – Ավիվում տեղի ունեցավ ցույց՝ թուրքական դեսպանատան դիմաց, ճիշտ է մասնակիցների թիվը մեծ չէր բայց ասելիքը ասվեց, իսկ թուրքերն իրենց դեսպանատնից նկարահանումներ էին իրականացնում:

Առավոտյան Երուսաղեմում Ժառանգավորաց վարժարանի բակում, Հայոց Ցեղասպանության խաչքարերի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն ու պսակադրություն, որին մասնակցեց նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը:

Երուսաղեմի հայկական թանգարանում միևնույն ժամանակ անցկացվեց հիշատակման հանդիսություն ու դասախոսություն Լեհահպատակ ազգությամբ հրեա պատմաբան ու լրագրող Ռաֆայել Լեմկինին նվիրված:

Նույն օրը երեկոյան միանգամից 3 հուշ երեկոներ տեղի ունեցան՝ Երուսաղեմում, Հայֆայում և Պետախ Տիկվայում:

Հայֆայում՝ Հայոց Ցեղասպանության հրապարակում  տեղի ունեցավ պսակադրություն, որին մասնակցում էին հյուսիսային շրջաններից ու Հայֆա քաղաքից հավաքված մեր հայրենակիցներն ու Հայֆայի քաղաքապետարանի ավագանի Նիռ Շովառը: Ելույթներով հանդես եկան ավագանու անդամ Նիռ Շովառն ու Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրար քահանա Հովակիմյանը:

Ամենամեծ ու մեկ ու կես ժամ տևած հուշ երեկոն կազմակերպվել էր Պետախ Տիկվա քաղաքում, Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տեղադրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիր» միության կողմից, որին մասնակցեցին Իսրայելում ՀՀ  հյուպատոս պարոն Դավիթ Ալավերդյանը, Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգի գլխավորած պատվիրակությունն որի թվում Պետախ Տիկվայի քաղաքապետարանի աբսորբցիայի բաժնի ղեկավար տիկին Ռայա Լայխտմանովն, երկրի կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ հայր Տիրան վարդապետ  Հակոբյանն և այլ պատվավոր հյուրեր:

Մեկ րոպե լռությունից հետո ներկաներին իր խոսքով դիմեց նախ Պետախ Տիկվայի քաղաքապետ պարոն Ռամի Գրինբերգն , այնուհետև ՀՀ հյուպատոս պարոն Ալավերդյանը, աղոթքով ու իր խոսքով հանդես եկավ նաև երկրի կենտրոնի հոգևոր հովիվ Հայր Տիրանը վարդապետ Հակոբյանը:

Խոսք խնդրեց Ռամատ Գանի բնակիչ Էմանուլ Ուրանն, ով վերջին տարիներին հրեական իրականության մեջ հանդես է գալիս որպես Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության անհապաղ ճանաչման դիրքերից:

Մոտ 7 րոպե տևողությամբ ելույթով հանդես եկավ «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանն ու «Նոյան տապան» հայկական կրթական մշակույթային կենտրոնի մամլո քարտուղար, Իսրարմեդիա հարթակի գլխավոր խմբագիր՝ Մենի Կորսունսկին: Վերջիններս իրենց խոսքում անդրադարձան նաև հրեական Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցների համընկման մասին ու օրվա խորհրդին անդրադարձ եղավ:

Տեղի ունեցավ պսակադրությու և մոմավարություն ու խնկարկություն, որին հաջորդեց մշակույթային մասի բացումը: Այս տարի ի տարբերություն նախորդ տարվա պատերազմական շրջանի ավելի քան 200 հայորդիներ էին հավաքվել հրապարում, ովքեր ելել էին Նետանյայից ու Բեեր Շևայից և Իսրայելի տասնյակ այլ քաղաքներից: Ելույթներ ունեցան՝ հայ երգչուհի ու բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության անդամ Լիլիթ Վարդանյանն, ու Գասպարյան եղբայրները՝ երգիչ ու Իսրայելում հայտնի,  հեռուստասերիալներում նկարահանված դերասան Աշոտ Գասպարյանն և տարբեր երկրներոմ երգի փառատոնների տարբեր լեզուներով մասնակից , հայտնի երգիչ ու երգեցողության ուսուցիչ Տիգրան Գասպարյանը:

Երգացանկում թե հայտնի երգեր թե անդրանիկ կատարումներ սեփական ստեղծագործություններից՝ «ՈՒ՞ր էիր Աստված, Կռունկ, Դլե Յաման, Վերադարձ, Մայր Արաքսի ափերով, Հին ֆայտոն և Ավե Մարիա:

Հայկական դյութիչ ու տխուր երգն ու սրտից բխող այդ մեղեդիներն նույնիսկ ժայռեր են շարժում ու համընդհանուր հուզիչ այս երեկոն ականատեսների վկայությամ վերջին մի քանի տարիների ընտացքում ամենալավագույն հուշ երեկոներից մեկն էր, որ կազմակերպվել էր «Նաիրի» միության կողմից:


Խմբագրության կողմից:

Թերթի խմբագրությունն ու «Նաիրի» միության հիմնադիր կազմ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում մեր հայրենակիցներին՝ գալու և մասնակցելու համար և առանձնահատուկ շնորհակալություն են հայտնում մեր երգիչներին՝ հայ երգչուհի ու բանաստեղծուհի Լիլիթ Վարդանյանին, ու Գասպարյան եղբայրներ՝ երգիչ ու Իսրայելում հայտնի դերասան Աշոտ Գասպարյանին և վոկալի մասնագետ ու մանկավարժ, հայտնի երգիչ Տիգրան Գասպարյանին անմնացորդ նվիրման և անշահախնդիր աջակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն Տիգրան Մակարյանին, Ռոբերտ Օհանյանին, Տիգրան Մամաջանյանին, Սմբատ Մխիթարյանին, Կարապետ Գուլյանին, Վիգեն Մարտիրոսյանին, Մովսես Հովսեփյանին ու բոլոր այն տղաներին, ովքեր օգնեցին ու կազմակերպեցին նստարանների, հուշարձանի ու տեխնիկական միջոցների վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները:

Աղբյուրները՝

Լուսանկարներն ու նյութերը Հակոբ Ճռնազյանի, Ռոբերտ Օհանյանի, Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի Ֆեյսբուքյան էջերից:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ruben Rubinyan meets with Speaker of Verkhovna Rada of Ukraine Ruslan Stefanchuk

Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան

Peace and biodiversity are of great importance in domestic and transboundary contexts: Prime Minister at discussion held on sidelines of Leaders Summit

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն ներքին և անդրսահմանային իմաստներով․ վարչապետը՝ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ Վարչապետը

Ararat Mirzoyan and Khaled El-Enany discussed issues of cooperation between Armenia and UNESCO

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։