ՀՀ-ԵՄ գործընկերությունը խորանում է նոր օրակարգով. ԱԳՄԱ փոխնախարարն ընդունել է ԵՄ խորհրդի պատվիրակությանը

השותפות בין ארמניה לאיחוד האירופי מעמיקה עם אג’נדה חדשה: סגן שר החוץ קיבל משלחת ממועצת האיחוד האירופי

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ներառված էին երկու տասնյակից ավելի ԵՄ անդամ երկրների, Արտաքին գործողության եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Նախարարի տեղակալն ընդգծել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հարցում ՀՀ կառավարության հանձնառությունը՝ համաձայն ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի նշանակությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման պատմական հանգրվան։

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթղթերի արդյունավետ իրականացման կարևորությունը, և քննարկվել են անվտանգային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերությանը, այդ թվում՝ Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին ինտեգրման և ներառական կապակցվածության զարգացման կարևորությանը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով վերջերս ԵՄ-ի կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու մասին կարգավորման ընդունումը, որով Հայաստանը դարձել է միակ երկիրը, որը, չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ կնքված Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը ներկայացվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հաստատված խաղաղության շնորհիվ ստեղծված տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել