ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը

הבנק המרכזי של ארמניה יכניס למחזור מטבע הנצחה כסף COP17

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը՝ նվիրված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին։

Այդ մասին ասված է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի Ֆեյսբուքի էջում:

«Հատկանշական է, որ այն Կենտրոնական բանկի՝ վերամշակված արծաթից պատրաստված առաջին հուշադրամն է։ Արտադրության ընթացքում գազ կամ այլ հանածո վառելիք չի օգտագործվել․ հատումն ամբողջությամբ իրականացվել է արևային էներգիայի կիրառմամբ, իսկ փաթեթավորման բոլոր բաղադրիչները պատրաստվել են վերամշակված թղթից։

Այս հուշադրամը COP17-ի խորհրդանշական ժառանգության մի մասն է։ Եվ կարևոր է, որ այն ոչ միայն նվիրված է բնությանն ու կենսաբազմազանության պահպանությանը, այլև իր ստեղծման ամբողջ գործընթացով արտացոլում է մեր համաժողովի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»» ,- նշված է գրառման մեջ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

עלינו להמשיך בדרך זו — דרך של סולידריות, אמונה, אחדות ואופטימיות: ראש הממשלה השתתף בארוחת הבוקר השנייה

Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ. վարչապետը մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր

משרד התובע הכללי של איחוד האמירויות סיווג את אירוע הטיסה של פלידובאי כניסיון פיגוע טרור

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai

קבלת פנים רשמית לציון יום השנה ה-35 לעצמאותה של הרפובליקה של ארמניה

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի