Հնդիկ գործարարները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին

סוחרים הודים מכריזים על חרם מוחלט על טורקיה ואזרבייג’ן – Economic Times

Հնդիկ գործարարները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին՝ վկայակոչելով նրանց աջակցությունը Պակիստանին Հնդկաստանի դեմ վերջին ռազմական հակամարտության ժամանակ՝ հայտնում է The Economic Times-ը:

Նյու Դելիում հավաքվել են Հնդկաստանի ավելի քան 24 նահանգի գործարարներ՝ հարցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար: Որոշում է կայացվել դադարեցնել երկու երկրի հետ ներմուծումն ու արտահանումը:

Հնդիկ առևտրականների համադաշնության գլխավոր քարտուղար Պրավին Խանդելվալը հայտնել է, որ հնդկական ընկերություններին խորհուրդ է տրվել գովազդ և ֆիլմեր չնկարահանել Թուրքիայում ու Ադրբեջանում: Որոշվել է, որ եթե որևէ ընկերություն խախտի արգելքը, առևտրային միությունը քայլեր կձեռնարկի այդ կազմակերպության դեմ։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: