Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա քննարկում ենք Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ. Փաշինյան

אנו דנים בנושא יבוא ומכירת חשמל עם אזרבייג’ן, גאורגיה, איראן וטורקיה: פאשיניאן

Նկատի ունենալով ԱԲ ոլորտի Հայաստանի ներդրումները՝ մեզ պետք է լրացուցիչ հասկանալ՝ եթե անհրաժեշտություն լինի, հնարավորություն կա՞ որևէ տեղից էլեկտրական էներգիա ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինում վերջերս տեղի ունեցած երկու երկրների էներգետիկ գերատեսչությունները համակարգող պաշտոնյաների միջև հանդիպման քննարկումներին:

Լրագրողը հետաքրքրվեց՝ Հայաստանը պատրաստվում է ադրբեջանական հոսա՞նք ներկրել, թե՞ վաճառքի հեռանկար է բացվել:

«Մենք նման թեմա քննարկում ենք Վրաստանի հետ, մենք նման թեմա քննարկում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք նման թեմա քննարկում ենք Թուրքիայի հետ:

Ավելին ասեմ՝ գիտեք, որ նախագիծ կա, որը ԵՄ-ն է ֆինանսավորում, և Վրաստանի հետ սահմանին փոխակերպիչ կայան է կառուցվում, որպեսզի հոսանքի արտահանում-ներմուծումն ավելի հեշատանա»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՏԿեՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Անկախությանդ 35-ամյակը շնորհավոր Հայաստան

Հայրենիքիս սիրելի հայեր, Այսօր՝ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակն է։ Թեև Իսրայելում Յոմ Կիպուռ է, և մենք տանից դուրս գալ չենք կարող, մեր սրտերը

המסר של מגן זכויות האדם אנאהיט מנסיאן ביום העצמאות של הרפובליקה של ארמניה

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել

אני שולח ברכות חמות לתושבי ארמניה ביום העצמאות שלכם: רוביו

Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: «Միացյալ Նահանգները տոնում է Հայաստանի հետ ձեր անկախության վերականգնման