Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ

אני מקווה שתוכנית “iGorts” תהפוך למנגנון מעשי ואמין יותר לחזרה לארמניה: פאשיניאן

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Վարչապետը, ողջունելով ներկաներին, արձանագրել է, որ վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են նկատվում. 2025 թվականին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդիկ վերադառնում են ՀՀ, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ անում և փորձում են իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ «Ի տարբերություն 2014 թվականի, նույնիսկ 2019-2020 թվականների, այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետև սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ այդ գործընթացի տրամաբանության մեջ է մտնում «իԳործ» ծրագիրը, և հույս հայտնել, որ այն վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա։

Անդրադառնալով աշխարհի լավագույն 200 բուհերի շրջանավարտներին Հայաստանի պետական կառավարման համակարգում ներգրավելու վերաբերյալ իր հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արդեն կոնկրետ նշանակումներ արել է, և առաջիկայում էլ սպասվում են նոր նշանակումներ։ Վարչապետն արձանագրել է՝ նրանցից ոմանք «իԳործ»-ի բերումով են առաջին անգամ առնչվել Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատելու հնարավորության հետ։

«Հիմա ավելի ու ավելի շատ ենք կենտրոնացած Հայաստանի Հանրապետության այսօրվա և ապագայի այն ընկալման վրա, որը մենք ձևակերպել ենք Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Եթե մի նախադասությամբ ձևակերպելու լինենք՝ այդ գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության գոյության իմաստը և նշանակությունն իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը, ազատությունը, ինքնության պահպանումը և զարգացումն ապահովելն է՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում»,- նշել է վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում գաղափարները և գաղափարաբանությունները ձևակերպվել են սովորաբար էլիտաների կողմից և պարտադրվել են հանրությանը և ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ գաղափարաբանության անցումային փուլի արդյունքում էլ ձևակերպվել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը նաև արագ իրականացվեց։ «Ես հիմա համոզված եմ, որ ներգաղթի պրոցեսը ինստիտուցիոնալ է լինելու, որովհետև այսօր Հայաստանը կառավարվում է այն տրամաբանությամբ և գաղափարաբանությամբ, որը ոչ թե էլիտաների կողմից պարտադրվել է ժողովրդին, այլ ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին։ Եվ, հետևաբար, կարծում եմ, որ սա նոր իրադրություն է մեր պատմության մեջ, որը մեր պետության առաջ անսահման հորիզոններ է բացում»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով բացված հորիզոնով առաջ շարժվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հայրենադարձության այս արժեքավոր գործընթացները պատահական չեն. «Հույս ունեմ, որ մենք նաև, այդ թվում՝ Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների վերաֆորմատավորմամբ, կկարողանանք այս տրամաբանությունը զարգացնել և Հայաստանն իսկապես դարձնել մի պետություն, որը զարգանում է և որի բնակչությունն աճում է առաջին հերթին հայրենադարձության և, իհարկե, նաև ժողովրդագրության ռազմավարության իրականացման շնորհիվ։ Այստեղ շատ մեծ դեր ունի մարդկային այն ներուժը, որը ներգրավված է լինելու այդ պլանի և ռազմավարությունն իրականացնելու գործում։ «իԳործ» ծրագիրն այդ ներուժին հանդիպելու, այդ մարդկանց հետ հանդիպելու մի համակարգ է, որը, հույս ունեմ, ժամանակի ընթացքում գնալով ավելի ու ավելի արդյունավետ կդառնա»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ծրագրի 6-րդ մասնակիցներին հյուրընկալելու համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ նախորդ հինգ տարիների մասնակիցների 68-70%-ը մնացել է Հայաստանում, նրանցից 15%-ը շարունակում է պետական համակարգում աշխատել։

Ծրագրի մասնակիցների թիվը 45 է։ Նրանք ժամանել են Շվեդիայից, Իսպանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Նորվեգիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Հորդանանից, Բելառուսից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իրանից և Ավստրիայից։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

עלינו להמשיך בדרך זו — דרך של סולידריות, אמונה, אחדות ואופטימיות: ראש הממשלה השתתף בארוחת הבוקר השנייה

Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ. վարչապետը մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր

משרד התובע הכללי של איחוד האמירויות סיווג את אירוע הטיסה של פלידובאי כניסיון פיגוע טרור

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai

קבלת פנים רשמית לציון יום השנה ה-35 לעצמאותה של הרפובליקה של ארמניה

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի