Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կշարունակվեն դրական քայլերը. Բերսե

We hope that positive steps between Armenia and Azerbaijan will continue: Alain Berset

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումներին: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին ի պատասխան՝ Ալեն Բերսեն շեշտել է՝ Հարավային Կովկասն ունի իրական հնարավորություն և պատասխանատվություն՝ շարժվելու երկարատև խաղաղության և կայունության ուղղությամբ: Ալեն Բերսեի խոսքով՝ հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը կարևոր են ոչ միայն երկու երկրի, այլև ավելի լայն տարածաշրջանի կայունության համար։

«Հայաստանում շատ շուտով ընտրություններ են լինելու։ Կարծում եմ՝ սա կարևոր պահ է ժողովրդավարական հասարակության համար: Կարևոր են նաև հումանիտար հարցերը՝ այդ թվում պատերազմի համատեքստում։ Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաջորդիվ կլինեն դրական քայլեր՝ այդ թվում՝ պահվող անձանց հարցով։ Այս հարցն ակնհայտորեն ազդեցություն ունի Հայաստանում քաղաքական քննարկումների վրա։ Նաև մենք կենտրոնացած ենք, թե ինչ կարող ենք անել՝ նպաստելու ազատ և արդար ընտրությունների անցկացմանը՝ բոլոր երկրներում։ Կտեսնենք՝ ինչ տեղի կունենա Հայաստանում, սակայն այս համատեքստում ուզում եմ նշել, որ գրեթե ամենուր տեսնում ենք մանիպուլյացիայի, միջամտությունների և ապատեղեկատվության ռիսկեր, և սա վերաբերում է բոլոր երկրներին»,- ասել  է Ալեն Բերսեն:

Բերսեի խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով՝ աշխատում են ապատեղեկատվության և միջամտության վերաբերյալ հնարավոր շրջանակային կոնվենցիայի վրա։ «Պետք է միասին մշակենք գործիքակազմ՝ հասկանալու՝ ինչ կարող են անել կառավարությունները՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Սա կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան:

Մանրամասները՝ տեսաշարում:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: