Հռոմի Լևոն 14-րդ պապն Անկարայում այցելել է Աթաթուրքի դամբարան, հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

האפיפיור ליאו מקיים פגישה דו-צדדית עם ארדואן ביום הראשון לביקור טורקיה

Հռոմի Լևոն 14-րդ պապն իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակում ժամանել է Թուրքիա: Արարողակարգի համաձայն՝ քահանայապետը նախ այցելել է Անկարայում Աթաթուրքի դամբարան, ապա հանդիպել Թուրքիայի նախագահի հետ:

Ռեջեփ Էրդողանի հրավերով Անկարայում է նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որը մասնակցելու է Հռոմի պապի պատվին կազմակերպված նախագահական ընդունելությանը: Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկիա քաղաքը, Հռոմի պապը կմասնակցի Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը:

Այցի ընթացքում Հռոմի պապը կմեկնի նաև Ստամբուլ։ Ակնկալվում է, որ Լևոն 14-րդը կայցելի Պոլսո Հայոց պատրիարքություն, որտեղ կհանդիպի պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ ու կաղոթի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։ Հռոմի պապը կայցելի նաև Ստամբուլի Կապույտ մզկիթ:

Նոյեմբերի 30-ին Լևոն 14-րդ պապը Թուրքիայից կմեկնի Լիբանան, որտեղ կհանդիպի կրոնական առաջնորդների հետ, այնուհետև պատարագ կմատուցի Բեյրութի ափամերձ հատվածում՝ 2020 թվականին տեղի ունեցած պայթյունի վայրում՝ աղոթելով ավելի քան 200 զոհերի համար:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ