Մակրոնը ողջունել է Թրամփի նախաձեռնությունը Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ

France stands ready to contribute, Macron commends Trump’s Gaza plan

Ողջունում եմ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունը Գազայում պատերազմը դադարեցնելու և բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու հարցում՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը նշել է, որ Իսրայելից ակնկալում է վճռական գործողություններ այդ ուղղությամբ։

«ՀԱՄԱՍ-ն այլ ելք չունի, քան անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և հետևել այդ ծրագրին: Այդ տարրերը պետք է ճանապարհ հարթեն բոլոր գործընկերների հետ խոր քննարկման համար՝ նպատակ ունենալով տարածաշրջանում կայուն խաղաղություն կառուցել՝ հիմնված «երկու պետության» սկզբունքի վրա, որը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ հավանության է արժանացել ՄԱԿ-ի 142 անդամ պետության հաստատած սկզբունքների վրա», — նշել է Ֆրանսիայի ղեկավաը:

Նրա խոսքով՝ Փարիզը պատրաստ է իր ներդրումն ունենալ և ուշադիր հետևելու է կողմերից յուրաքանչյուրի պարտավորությունների կատարմանը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ruben Rubinyan meets with Speaker of Verkhovna Rada of Ukraine Ruslan Stefanchuk

Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան

Peace and biodiversity are of great importance in domestic and transboundary contexts: Prime Minister at discussion held on sidelines of Leaders Summit

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն ներքին և անդրսահմանային իմաստներով․ վարչապետը՝ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ Վարչապետը

Ararat Mirzoyan and Khaled El-Enany discussed issues of cooperation between Armenia and UNESCO

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։