Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյան

«Ատոմակայանի հետ կապված ես արդեն ասացի՝ այն, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, դա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը: Հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմային կայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա,  Հարավային Կորեա և Չինաստան»,- նշեց նա:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվում էր` ի վերջո ե՞րբ է փակվելու Մեծամորի ատոմակայանը, ի՞նչ պայմաններում, մինչ այդ մենք նոր ատոմակայան կառուցա՞ծ ենք լինելու, ինչպիսի՞ն է այն լինելու, ո՞ւմ հետ ենք համագործակցելու։
«Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի փուլ ենթադրում է՝ 10 տարով ևս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը: Եղավ 2036 և 2046: Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ: Դա ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է, և մենք պետք է համոզված լինենք՝ ո՛ր առաջարկն է համապատասխանում ՀՀ շահերին: Մենք ունենք խնդիր միջուկային էներգետիկայի շուկան երկարաժամկետ ուսումնասիրելու»,- նշեց Փաշինյանը:
«Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի այս պահին հայտնի պաշարները 70 տարվա են։ Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք ունի, թե 40 տարի հետո մեկ կիլովատ-ժամ միջուկային էներգիան ի՞նչ կարող է արժենալ, որովհետև այստեղ էլ տնտեսական նպատակահարմարության և ետգնման հնարավորությունների հարց կա։ Իհարկե, հիմա նաև լրջորեն քննարկվում է և կա արդեն փորձ օգտագործած միջուկային վառելիքը երկրորդ անգամ օգտագործելու։ Իհարկե, կան շատ ավելի հեռանկարային տարբերակներ, քանի որ ուրանը կամ պլուտոնիումը մեծ ծավալներով չի օգտագործվում, կա նաև մեծ հավանականություն, որ ի վերջո կլինի տեխնոլոգիա դրանք բերելու տիեզերքից։

Այստեղ ամենակարևորը գինն է, թե ի՞նչ է արժանալու դա։ Արտոմակայան, որ կառուցվեց, պետք է տնտեսական, ֆինանսական սխեմա դրվի տակը, որպեսզի ներդրված գումարը վերադառնա։ Հիմա կան գործընկերներ, որ մեզ շտապեցնում են, ասում են՝ պետք է որոշում կայացնել։ Ամենայն հարգանքով, մենք պետք է այս բոլոր նյուանսները հասկանանք, որովհետև եթե մենք, ենթադրենք, 5 միլիարդ, 4 միլիարդ, 6 միլիարդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք, և ուրանի գինը 4-5 անգամ բարձրացավ, 10 անգամ բարձրացավ, դա ո՞նց է ազդելու մեր նախագծի տնտեսական հետգնելիության կամ տնտեսական արդյունավետության վրա։ Սրանք շատ լուրջ հարցեր են, և բոլոր լուրջ հարցերը ամենայն մանրամասներով մենք պետք է քննարկենք»,- ասաց վարչապետը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ