Մենք մեր օրակարգով պետք է շարժվենք, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել.

We must move according to our agenda, there can always be different tectonic movements in world: Papoyan on war in Iran and TRIPP
Մենք մեր օրակարգով պետք է շարժվենք, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել. Պապոյանը՝ Իրանում պատերազմի և TRIPP-ի մասին

Ամեն ինչ ըստ պլանավորման ընթանում է: Հասկանալի է՝ կան խնդիրներ, բայց ամեն դեպքում, քաղաքական բարձր հայտարարություններն ԱՄՆ-ից նվազագույնն այն մասին են, որ գործընթացն ինչ-որ մի շրջան հետո, հուսով ենք, կավարտվի, և մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամ-հարևան երկիրը կհասնեն համաձայնության:

Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Իրանում ստեղծված իրավիճակը ժամանակավորապես փոխել է ԱՄՆ-ի հետաքրքրությունները տարածաշրջանում:

«Կարծում եմ՝ մենք մեր օրակարգով պետք է շարժվենք: Աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք մեր ճիշտ ճանապարհով շարժվենք, մենք միշտ այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով, ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ:

Մենք մեր TRIPP-ը կսարքենք, մենք մեր Հյուսիս-հարավը կսարքենք, մենք մեր գործերի վրա ենք կենտրոնացած»,- ասաց նա:

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Nikol Pashinyan congratulates Péter Magyar on being elected Prime Minister of Hungary

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու

Swedish platform reveals document on Russian information operations ahead of elections in Armenia

Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը

Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել ՀՀ իշխանությունների դեմ: Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ