Մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան

In a few days, President of France will leave for Armenia on state visit, which will mark exceptional strengthening of ties between our two countries: Barrot

Մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Նոր դեսպանության բացումը միշտ ուրախալի է, քանի որ, նախևառաջ, այն վայր է, որն իրականացնում է կարևոր դիվանագիտական առաքելություններ՝ ներկայացնում պետությունը, պաշտպանում նրա քաղաքացիներին, երկխոսում ընդունող երկրի հետ, զարգացնում հարաբերությունները մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Սակայն դեսպանությունը դրանից շատ ավելին է․ այն կամուրջ է, կամուրջ երկու ազգերի, տարբեր հավաքական պատկերացումներով ձևավորված երկու ժողովուրդների միջև։ Սա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով, որտեղ կիսում ենք սեփական մշակույթն ու բացահայտում միմյանց մշակույթները։ Մի խոսքով՝ մի վայր, որտեղ միմյանց հասկանում են: Եվ տեսնելով ձեզ այս երեկո այստեղ հավաքված՝ այսքան բազմամարդ, ես վստահ եմ, որ դեսպանությունը, որը մենք միասին բացում ենք, կլինի Ֆրանսիայի և Հայաստանի միջև փոխանակումների կենսունակ և արգասաբեր կենտրոն։ Այդ մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն:

«Պարո՛ն նախարար, ինչպես նշեցիք` մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը: Այդ ժամանակ Երևանը կդառնա Եվրոպայի բաբախող սիրտը. այն կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Այս իրադարձությունը վկայությունն է առ այն, որ մեր երկու երկրներն ընտրել են վճռականությամբ և վստահությամբ միասին քայլել դեպի ապագա:

Հայաստանի համարձակ հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հարցում, բացել է նոր հորիզոն՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին։ Ֆրանսիան ողջունում է խաղաղությանն ուղղված այս հանձնառությունը, այնինչ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ժողովուրդները շարունակում են զգալ իրենց կողմից չընտրված պատերազմների արհավիրքները։

Հայաստանի այսքան շատ ֆրանսիացի բարեկամների ներկայությունն այսօր վկայում է մեր երկու ժողովուրդներին միավորող կապերի յուրահատուկ ուժի մասին։

Ապրիլի 24-ից՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրվանից մի քանի օր անց, Ֆրանսիան հիշում է յուրաքանչյուր զոհին և հարգում նրանց հիշատակը: Այս ողբերգությունը պատկանում է ոչ միայն հայոց պատմությանը, այլև համամարդկային խղճին։ 1915 թվականին ֆրանսիացի ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն հրամայեց փրկել Մուսա լեռան պաշարման մեջ գտնվող 4000 հայերի։ Նա նրանց նավերով անվտանգ տեղափոխեց դեպի Եգիպտոս, և այդ քայլը մինչ օրս մնում է Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի պատմության ամենալուսավոր դրվագներից մեկը: Այն մեզ պարտավորեցնում է։

Ֆրանսիան նաև գիտի, թե ինչ է պարտական հայկական քաջությանը՝ Միսաք և Մելինե Մանուշյաններին՝ դիմադրության կարևոր գործիչներին, ովքեր այժմ հանգչում են Պանթեոնում։ Լինելով ֆրանսիացի՝ թափված արյան իրավունքով՝ նրանք ընտրեցին ազատությունը։ Ինչպես երեկ, այսօր էլ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին, և այդ կապն անխզելի է։ Այս նոր դեսպանության միջոցով Հայաստանը հաստատվում է մի վայրում, որը կրում է ֆրանսիական պատմության մի մասնիկը։

Նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենն ավելի քան 60 տարի ապրել է այս պատերի ներսում և այս այգում։ Նա մեր երկրի եվրոպական արմատավորման հիմնական դեմքերից է։ Նա հավատում էր բաց, պահանջկոտ և իր արժեքներին հավատարիմ Եվրոպային. մի Եվրոպայի, որը թիկունք չի դարձնում իր հարևաններին, այլ մեկնում է նրանց իր ձեռքը։ 2026 թվականը նշանավորվում է նրա ծննդյան հարյուրամյակով, և ես ուրախ եմ այս երեկո, նրա ընտանիքի ներկայությամբ, հարգանքի տուրք մատուցել այն մեծ նախագահին և մեծ եվրոպացուն, ինչպիսին նա էր։

Թո՛ղ այս տունն ու այգին, որոնք պատկանում էին նրան, այսօր դառնան Հայաստանի օջախը Ֆրանսիայում: Թո՛ղ դրանք լինեն կյանքի, արարման և հանդիպումների վայր: Թո՛ղ այստեղ՝ Փարիզում, այն լինի Հայաստանի կենդանի մի մասնիկը, իսկ Հայաստանի համար՝ դեպի Ֆրանսիա որպես լայն բացված մի պատուհան։

Կեցցե՜ Ֆրանսիան, կեցցե՜ Հայաստանը և կեցցե՜ ֆրանս-հայկական բարեկամությունը»,- նշել է նա:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ruben Rubinyan meets with Speaker of Verkhovna Rada of Ukraine Ruslan Stefanchuk

Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան

Peace and biodiversity are of great importance in domestic and transboundary contexts: Prime Minister at discussion held on sidelines of Leaders Summit

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն ներքին և անդրսահմանային իմաստներով․ վարչապետը՝ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ Վարչապետը

Ararat Mirzoyan and Khaled El-Enany discussed issues of cooperation between Armenia and UNESCO

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։