Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար․ Նիկոլ Փաշինյան

פאשיניאן מודה לטראמפ על המילים הידידותיות

«Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի հրապարակմանը։

Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում գրել է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ մեծ ընկերը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ ՝ խաղաղություն և բարգավաճում Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, տեսլականը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։

Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը կսկսեն միասին շարժվել «Թրամփի ուղիով» դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր մեծ ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։

Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք կբարձրացնենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան աննախադեպ բարձունքների։

Դարձրեք (Հայաստանը) կրկին մեծ» — MAGA»,- ասվում է գրառման մեջ։

 

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել