Նախորդ տարի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում իմ ելույթից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ. Փաշինյան

Since my speech at last year’s 79th session of General Assembly, pivotal events have occurred in Armenia-Azerbaijan relations: Pashinyan

ՀՀ բոլոր ղեկավարների՝ այս ամբիոնից ունեցած ելույթների հիմնական բովանդակությունը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության կոնֆլիկտին։ Այդպիսին էին նաև իմ ելույթները 2018-ից 2023 թվականներին։ Այդ մասինՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ունեցած ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ տարի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում՝ առաջին անգամ փորձեցի խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի, այլ խաղաղության մասին։ Իմ այդ խոսույթը շատ զգույշ էր, շատ անորոշ, չնայած որ այդ պահին արդեն Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի ավելի քան 12 կմ-ը առաջին անգամ սահմանազատված էր, իսկ երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը՝ ստորագրված երկու երկրների փոխվարչապետների կողմից։

Իմ այդ ելույթից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ. նախ՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված և վավերացման ընթացակարգ անցած առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։ Դրանում 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրված է որպես երկու երկրների սահմանազատման բազային սկզբունք։ Խոսքը միջպետական սահմանների սահմանազատման մասին է։

Նախորդող շրջանի լավատեսական գործընթացներն անցած մեկ տարվա ընթացքում շարունակվեցին։ Այս տարվա մարտին Հայաստանը և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագիծը և նման դրական ելքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։ Այդ փաստաթղթում նույնպես կողմերը, հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին, հաստատում են իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ, և այս հենքի վրա ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը։

Ալմա Աթայի հռչակագրին հղումը նշանակում է, որ երկու երկրները ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական ԽՍՀ-ի տարածքի հետ, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը նույնական է Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքի հետ, և այդ տարածքները ներառող սահմաններն անխախտելի են։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հաաբերությունների հաստատման մասին նշված համաձայնագիրը ահա այս տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տանը երկու երկրների ԱԳ նախարարների կողմից նախաստորագրվեց ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման կուլմինացիան դարձավ այն հռչակագիրը, որը Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք հանդիպման արդյունքներով, և որը որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ հռչակագիրն արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված ՄԱԿ կանոնադրությանը ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը, և որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։

Նույն փաստաթղթում մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներս, վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այդ ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ ՀՀ-ի համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Արձանագրվեց նաև, որ ՀՀ-ը աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ ՀՀ տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման կամ TRIPP ուղի հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատեցինք մեր վճռականությունը՝ բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորին արագ կերպով հասնելու համար», — նշեց ՀՀ վարչապետը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան