Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իրավունքի գերակայության և տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ

Paruyr Hovhannisyan presented Armenia’s position on rule of law and regional peace at UN Security Council
Հունվարի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է և ելույթ ունեցել «Իրավունքի գերակայության առաջմղումը և ամրապնդումը միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից։
«Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգող իրավիճակների տարածման, մարդասիրական ճգնաժամերի, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, խորացող անհավասարությունների և միջազգային հարաբերություններում առկա վստահության աճող պակասորդի համատեքստում կարևորելով իրավունքի գերակայության ապահովումը՝ Պարույր Հովհաննիսյանն առանձնանշեց Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական մեխանիզմների հետևողական սատարումը՝ միջազգային իրավունքի խախտումների կանխարգելման և պատասխանատվության և արդարադատության հասանելիության ապահովման նպատակով։
Դեսպան Հովհաննիսյանը նաև ներկայացրեց Հարավային Կովկասում վերջին զարգացումները, նախորդ տարվա օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները և ընթացիկ տարվա հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մ.Ռուբիոյի միջև կայացած հանդիպման արդյունքներով ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակը, որում ընդգծված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային իրավազորության և փոխադարձության սկզբունքների կարևորությունն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան