Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կոտ դ՛Իվուարի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք COP17 համաժողովի շուրջ

Meeting of Deputy Foreign Minister of Armenia Robert Abisoghomonyan with Minister of Foreign Affairs of Côte d’Ivoire Kacou Houadja Léon Adom

ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 7-ին Բրազիլի Բելեմ քաղաքում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 30-րդ համաժողովին (COP30) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կոտ դ՛Իվուարի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրման և արտերկրում գտնվող Կոտ դ’Իվուարցիների նախարար Կակու Հուաջա Լեոն Ադոմի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությանն առնչվող հարցերին։ Երկուստեք ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված փոխշահավետ համագործակցությունը։

Մտքեր են փոխանակվել 2026 թ․ Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շուրջ։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և ընդգծել Համաժողովի կարևորությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համատեքստում։

Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ կողմերն ընդգծել են քաղաքական երկխոսության խթանման և ոլորտային համագործակցության շրջանակի ընդլայնման կարևորությունը:

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ