Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը:

Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ ալ Շեյբանիի գլխավորությամբ և Հորդանանում հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հանդիպել է Իսրայելի պատվիրակության հետ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Այս մասին օգոստոսի 23-ին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Հանդիպումը «Սիրիայի տարածքի վերջին իսրայելական ռմբակոծություններից հետո լարվածության թուլացման ջանքերի մի մասն է», հաղորդում է սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը։

AFP-ն, հղում անելով Սիրիայում դիվանագիտական և կառավարական աղբյուրներին, հաղորդում է, որ Ալ Շեյբանին հանդիպել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսադի ղեկավար Ռոման Հոֆմանի հետ։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հորդանանում ԱՄՆ վերահսկողության ներքո «հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնի» ստեղծումը։ Գործակալությունը նշում է, որ դրա նպատակը Սիրիայում բախումների կանխարգելումն է, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Multi-sector Partnerships, Synergies & New Opportunities, a fishbowl discussion titled Media & Public Trust: Navigating the Communications Environment was held.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։ Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել