Վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության

הגיע הזמן שמגעים בין פקידים ארמנים, אזרבייג’נים וטורקים ייתפסו בעינינו כחלק מפעילות העבודה השגרתית: פאשיניאן

Վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ. վարչապետ

Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ: Այդ մասին Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեք երկրների պաշտոնյաների հանդիպումների ակտիվացմանը:

«Ինչ վերաբերում է գործընթացներին, նոր բան չկա, ինչ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության մեջ է, բայց կա նաև այն, որ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Փորձում ենք հնարավորություններ գտնել՝ նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերությունները»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հիշեցեց՝ թուրքական ավիաընկերություններից մեկն արդեն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, ապա ընդգծեց՝ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Չինաստանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած պայմանավորվածության ժամանակ:

«Հույս ունենք, որ առաջիկայում նաև Գյումրիի ուղղությամբ թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ գործընթացն առաջ է գնում, և իր համար հարցն այն չէ, թե տեղի կունենա՞ն արդյոք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կամ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հարցն այն է, թե դա երբ տեղի կունենա։

«Մենք աշխատում ենք այնպես անել, որ դրանք հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ավելացեց Փաշինյանը:

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: