Վարչապետը «Եվրանեսթ» անդամների հետ անդրադարձել է ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը

Prime Minister discussed development of Armenia-EU relations with members of Euronest Parliamentary Assembly Bureau

Վարչապետը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամների հետ անդրադարձել է ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի անցկացումը Երևանում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նիստը կանցնի արդյունավետ, և կարևորել միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը։

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը։ Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների առաջմղումը ԵՄ օժանդակությամբ, այդ թվում՝ տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտները ներդնելու նպատակով։ Այս առումով, վարչապետը կարևորել է ԵՄ-ի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական ու փորձագիտական աջակցության շարունակականությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության հաստատման փաստը և նշել, որ ներկայումս ձևավորվել է բարենպաստ մթնոլորտ՝ երկխոսությունը և քննարկումները արդյունավետ շարունակելու համար։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները ողջունել են ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ նշելով, որ խորհրդարանական ձևաչափով ևս հայաստանյան գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն։ Միաժամանակ, նրանք ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, սահմանազատման գործընթացին և այլ թեմաների։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ruben Rubinyan meets with Speaker of Verkhovna Rada of Ukraine Ruslan Stefanchuk

Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան

Peace and biodiversity are of great importance in domestic and transboundary contexts: Prime Minister at discussion held on sidelines of Leaders Summit

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն ներքին և անդրսահմանային իմաստներով․ վարչապետը՝ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ Վարչապետը

Ararat Mirzoyan and Khaled El-Enany discussed issues of cooperation between Armenia and UNESCO

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։